Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Իշխանափոխությունն այսօր այլընտրանք չունի»

Մարտ 20,2017 16:24

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը մարտի 20-ին քարոզարշավ էր իրականացնում նաեւ Ապարանում: Դաշինքի անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ապարանցիների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ եկել են պարտավորվելու ձեւավորել իշխանություն:

«Ավելի ճիշտ՝ իշխանությունը ձեզ տալու, որպեսզի ձեր վստահության քվեների միջոցով մենք կկազմավորենք այն կառավարման համակարգը, որը որ կմտածի մեր ապագայի մասին: Ամեն ինչ կախված է կառավարման համակարգից՝ իշխանություններից եւ իշխանափոխությունն այսօր այլընտրանք չունի, որովհետեւ կուրորեն գնում են այն իշխանության հետեւից, որն ապահովում է առաջընթացը, որը ապահովում է մեր երկրի բարեկեցիկ կյանքը»,- ասաց նա:

Սեյրան Օհանյանը նկատեց, որ տնտեսության, ժողովրդագրության մեջ առաջընթաց չկա, ինչը խոսում է այն մասին, որ փոփոխություններ են անհրաժեշտ. «Այսօր իշխանությունների մեջ գտնվող մարդիկ, ասում են, որ մեզ էվոլյուցիոն ճանապարհով են այդ փոփոխությունները անհրաժեշտ: Մի՞թե էվոլյուցիոն ճանապարհով են Հայաստան գալիս գոյություն ունեցող սպառնալիքները: Անվտանգության միջավայրը, ռազմաքաղաքական վիճակն այնպիսին է, որ դանդաղ որոշումներ ընդունելը եւ դանդաղ առաջ գնալը մեզ համար չէ:

Մի՞թե մենք չենք կարողանում նույնիսկ մեր հարեւաններից օրինակ վերցնել, որոնց մոտ կոռուպցիոն ռիսկերը արագ վերանում են, տնտեսությունը զարգանում է, արդարություն են ստեղծում եւ երկիրը լցվում է արտաքին ներդրումներով, միեւնույն ժամանակ արդար եւ ազատ կերպով օգտագործվում են երկրի ներքին ռեսուրսները: Այս ամենը ապացույց է նրա, որ իրականության մեջ մենք պետք է այդ փոփոխությունները անենք՝ դա պետք է լինի կտրուկ թռիչքային աճ, թռիչքային փոփոխություններ են մեզ պետք»:

Սեյրան Օհանյանը ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում և, մասնավորապես դաշինքի ղեկավար կազմում չկան այնպիսի անձինք, որոնց բարեկամները որեւէ բարձր պաշտոն են զբաղեցնում, ինչ-որ բաներ են ներկրում եւ հարկերը չեն մուծում կամ երկիրն են թալանում. «Մեր բոլորի որդիները հասարակ մարդիկ են: Իմ երկու ավագ որդիները ծառայում են բանակում, մեկը Արցախում է, մյուսը՝ այստեղ: Քառօրյա պատերազմի ժամանակ այնտեղ են եղել եւ այսօր էլ պատրաստ են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Լավ ինչի են ժողովրդին հիմարի տեղ դնում? Բոլորն էլ գիտեն, ով էք դուք, ում համար եք աշխատել և աշխատելու…. Բացի դրանից, դուք ուղղակի պատասխանատվություն էք կրում ապրիլյան դեպքերի համար, Էլ չհիշենք ձեր ընտանիքի արկածների մասին Փարիզներում և այլն… Հիմա համկարծ դարձաք ընդիմադիր,Պետությանն էք մեղադրում և նման բաներ… Այս երկրում բոլորը կարող են մեղադրել այս անճարակ իշխանությանը բացի մեկ մարդուց, և դա դուք էք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031