Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիկ Աբրահամյան. «Պատերազմը հաղթող երկրի համար նույնպես պարտություն է»

Մարտ 20,2017 16:10

«Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում ասուլիսի հյուրն էր ազատամարտիկ, արցախյան պատերազմի մասնակից, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու Վլադիկ Աբրահամյանը: 1999 թ.-ին ազատամարտիկը դարձյալ մասնակցել է խորհրդարանական ընտրությունների, սակայն, իր ձեւակերպմամբ, իրեն թույլ չեն տվել մտնել խորհրդարան:

Ասուլիսի ընթացքում Վլադիկ Աբրահամյանը ներկայացրեց իր ծրագրերը` Ազգային ժողովի պատգամավոր դառնալու դեպքում:

Նախ խոսեց արցախյան խնդրի մասին: Նրա կարծիքով Արցախի հարցում պետք է հասնել խաղաղության: «Պատերազմը հաղթող երկրի համար նույնպես պարտություն է»,- հավելեց Վլադիկ Աբրահամյանը:

Ազատամարտիկն անդրադարձավ երկրի սահմաններին: Նա նշեց , որ երկրի պաշտպանվածությունը պետք է հասցնել բարձր մակարդակի: Հետո ավելացրեց, որ իմաստ չունի 18 տարեկան զինվորին ուղարկել առաջին գիծ: Նաև խոսեց բժշկական ծառայությունների շատ թանկ լինելու մասին:

Իր նախընտրական ծրագրում Վլադիկ Աբրահամյանը հիմնական շեշտը դրել է գյուղատնտեսության վրա: Նրա հավաստմամբ գյուղացին իրեն վաճառվող կալիումական պարարտանյութի կարիքը չի զգում: Իր գյուղատնտեսական ուսումնասիրությունների արդյունքում նա հասկացել է, որ մեր հողերի համար ավելի շատ անհրաժեշտ է ազոտական պարարտանյութ:

Այն հարցին, թե ինչու է հենց Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվել, Վլադիկ Աբրահամյանը պատասխանեց, որ այլ կուսակցության կողմից առաջարկ չի ստացել:

Ռոզա ԾԱՂԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031