Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը լավագույն դեպքում բոլոր ռեսուրսներով կհավաքի 20-25 տոկոսից ոչ ավելի». Արարատ Զուրաբյան

Մարտ 20,2017 16:07

Այսօր լրագրողները «Հայացք» ակումբում «Ծառուկյան» դաշինքի անդամ Արարատ Զուրաբյանից հետաքրքրվեցին՝ այնուամենայնիվ, ձեզ ի՞նչը տարավ «Ծառուկյան» դաշինք, ինչ-որ գաղափա՞ր տարավ՝ նա պատասխանեց, որ քաղաքական գործունեությունը անշնորհակալ գործունեություն է, եթե դու սկզբունքային ես, մշտապես ստանում ես հարվածներ, լինում ես հետապնդված. «Ես բազմիցս հայտնվել եմ բանտում, ԱԱԾ մեկուսարանում, եղել են պրոցեսներ, որ ծանր են անդրադարձել իմ, իմ բարեկամների վրա, իմ ոչ մի բարեկամ, ընկեր աշխատելու իրավունք չի ունեցել ոչ մի պետական մարմնում: Ինչը ինձ տարավ՝ ասեմ, եթե նայեք Ծառուկյանի դաշինքի ներկայացված ծրագիրը, այնտեղ դրույթ կա, մեր գործունեությունը ուղղված է լինելու մարդու արժանապատվությունն ապահովելուն, լիբերալիզմի հիմքն է դա»:

Նա ասաց, որ Ծառուկյանի հետ երբ քննարկել են, իր համար համոզիչ է եղել, որ կարող են իրականացնել լուրջ ծրագրեր. «Կարելի էր առանձին մասնակցել կուսակցությամբ, գնալ եւ արձանագրել, որ մենք եւս մեկ անգամ մասնակցեցինք, բայց չհաջողվեց, սպասեք եւս մի հինգ տարի, կփորձենք մեր ծրագրերը իրականացնել: Բայց այդ ճանապարհով մենք բավականին երկար ժամանակ ենք անցել: Սա ավելի ճիշտ ընտրություն էր: Եթե իմ պատկերացրած ճանապարհով այս ամեն ինչը չընթանա, ես դուրս կգամ, մանդատը վայր կդնեմ, իմ համար ինքնանպատակ չի եղել դա»:

Արարատ Զուրաբյանն ասաց, որ եթե ենթադրենք, որ ՀՀԿ-ի թեկնածուն նախագահի ընտրություններին լավագույն դեպքում հավաքել է 51-52 տոկոս: Սա նշանակում է, որ հասարակության պաշտոնապես արձանագրված 48-49 տոկոսը ընդդիմացել է իշխանության գծին եւ իրենց թեկնածուին. «Սա պաշտոնական տվյալն է՝ հասարակության 49 տոկոսը դեմ է գործող վարչակարգին: Թե ինչ աստիճանի են եղել խախտումները, դուք գնահատեք եւ կտեսնեք իրական վարկանիշը իշխանություն ներկայացնող թեւին: Եթե ռեալ ընտրություններ լինեն՝ առանց խախտումների, ապա ներկայիս իշխանությունը լավագույն դեպքում բոլոր ռեսուրսներով կհավաքի 20-25 տոկոսից ոչ ավելի՝ եթե շատ ծավալուն ընտրախախտումների չգնա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031