«Իմ շտաբը գտնվում է ՀՀԿ-ականներ Արման Սահակյանի եւ Տավրոս Գեւորգյանի շտաբների մեջտեղում: Ինձ հետ նրանք շատ լավ հարաբերությունների մեջ են, բայց նրանց միջեւ հակամարտությունն ակնհայտ է»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր հայտարարեց «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Սարգիս Լեւոնյանը: Նա կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ի առավելությունը ֆինանսական եւ վարչական ներուժն է, որը մեծ դեր է խաղում:
Ընդդիմադիր թեկնածուի գնահատմամբ՝ Աջափնյակում ընթանում է հանդարտ քարոզարշավ. «ԵԼՔ»-ն աշխատում է թիմով, հանդիպում մարդկանց հետ: Ժողովրդի մոտ ավելի շատ հուսահատություն է, ոչնչի չեն հավատում: Փորձում ենք ցույց տալ ելքի ճանապարհը»:
Լեւոնյանի խոսքով՝ իրենց համար կարեւոր է ոչ թե անհատների հաղթանակը, այլ հնարավորինս շատ ձայներ հավաքելը, որպեսզի «ԵԼՔ»-ը ներկայություն ունենա ապագա ԱԺ-ում:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ