«Դավիթաշենում եւ Աջափնյակում անհնար է շտաբեր վարձել: Ամեն շենքի տակ շտաբ է: Բոլոր շտաբերի տեղերը վերցված են: Որն էլ վերցված չէ, փողը նախապես տվել են, որ ուրիշներին չտան վարձակալության»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Արմեն Առաքելյանը:
Աջափնյակում էլ, ըստ նրա, ժողովուրդը վախվորած է, վախենում են ԱԴԿ-ի թեկնածուների հետ փողոցում խոսել: «Աջափնյակում Արման Սահակյանը բոլոր տեղերից ձեզ է նայում…»,-նկատի ունենալով ՀՀԿ թեկնածու, Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանի պատկերով նախընտրական մեծ պաստառները՝ ասաց Արմեն Առաքելյանը:
Անդրադառնալով հատկապես ՀՀԿ-ական վարկանիշային թեկնածուների մասնակցությամբ միջադեպերին ու բախումներին, Առաքելյանը նկատեց. «Իրար մեջ մրցում են նրանք, ովքեր ակնկալում են շատ ձայներ տանել: Խոսքն իշխանական կուսակցությունների մասին է: Իսկ մենք թեկնածուներով միասին ենք քարոզարշավ իրականացնում: Ճիշտը թիմային՝ գաղափարական պայքարն է»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ