Մարտի 20-ի առավոտյան Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 8-րդ շենքի բնակիչները տեսան, որ փողոցից իրենց շենք տանող ճանապարհի վրա, գազատար խողովակներից կախված է ծննդյան շնորհավորանքի մեծ գրություն, կողքին՝ կարմիր փուչիկներ, որոնց վրա անգլերեն գրված է՝«ես սիրում եմ քեզ»: Շենքի բնակիչները չգիտեն, թե ում է ուղղված այդ շնորհավորանքը:
Սիրեցյալի ծննդյան օրը հրապարակայնորեն շնորհավորողը գրառման մեջ տառասխալ է կատարել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ