Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ «Հաց բերողը» սահման չի պաշտպանել». ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյան (Տեսանյութ)

Մարտ 20,2017 13:39

«Ցավում ենք նրա մահվան համար: Մեղավորներ, կարծում եմ, կլինեն: Դա հետաքննության խնդիրն է: Մեղադրել իշխանություններին պետք չէ, պետք է գտնել մեղավորներին: Եթե այդպիսիք կան, կպատժվեն»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով այս օրերին բողոքի ցույց իրականացնողների կարծիքին, թե «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մեջ մեղավոր են իշխանությունները, ասաց ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորի թեկնածու Սուքիաս Ավետիսյանը:

Նա անդրադարձավ ցուցարարների պահանջին, թե Արթուր Սարգսյանին պետք է հուղարկավորել «Եռաբլուրում»: «Կարծիքները տարբեր են, բայց «Եռաբլուրում» հուղարկավորված են հերոսներ, որոնք սահման են պաշտպանել: Կարծում եմ՝ «Հաց բերողը» սահման չի պաշտպանել»,-նշեց Սուքիաս Ավետիսյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե նա էլ է եղել զինվորական, Ավետիսյանն այսպես արձագանքեց. «Նա փորձել է մարդկանց օգտակար լինել, բայց խոսքը սահմանին եւ պատերազմի ժամանակ զոհվածների մասին է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vahan Asrabian says:

    “Հաց Բերող”-ը` Նահատակ Արթուր Սարգսյանը համայն հայութեան համար բարոյականութեան, բարութեան, սկզբունքայնութեան և նուիրումի նոր բնագիծ է սահմանել: Բայց սա Սուքիաս Աւետիսյանի և ՀՀԿ-ական Խունթայի սպասարկուների խելքի բանը չէ՛:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031