Լրահոս
Օրվա լրահոսը

Երջանկության համաշխարհային զեկույց. որ հորիզոնականում է հայտնվել Հայաստանը

Մարտ 20,2017 13:22

ՄԱԿ անդամ երկրներում մարտի 20-ը նշվում է որպես երջանկության միջազգային օր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը երջանկության օր է ճանաչել 2012 թ-ին: Այս կապակցությամբ Sustainable Development Solutions Network ընկերությունը ՄԱԿ-ի պատվերով կազմել է Երջանկության համաշխարհային զեկույցը:

Հետազոտության հեղինակները փորձել են պարզել, թե աշխարհի 155 երկրների բնակիչներ որքանով են գոհ իրենց կյանքից: Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել մի քանի գործոններ՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, կյանքի ակնկալվող տևողությունը, բարդ իրավիճակներում սոցիալական աջակցությունը, կառավարության հանդեպ վստահությունը, որոշումներ կայացնելիս մարդկանց ազատության մակարդակը, վերջին ժամանակներս բարեգործական նպատակներով արված նվիրատվությունները:

Հայաստանը 155 երկրների ցանկում զբաղեցրել է 121-րդ հորիզոնականը: Տարածաշրջանային երկրներից Վրաստանը զբաղեցրել է 125-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 85-րդ, Թուրքիան՝ 69-րդ, Ռուսաստանը՝ 49-րդ:

Աշխարհի ամենաերջանիկ երկիր է ճանաչվել Նորվեգիան, որին հետևում են Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Ավստրալիան և Շվեդիան:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Ռուանդան, Սիրիան, Տանզանիան, Բուրունդին, վերջին տեղում գտնվում է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031