Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ժամանակ մարմնավաճառություն չի եղել». Կոմկուսը խոստանում է մարմնավաճառների «քոքը կտրել» (Տեսանյութ)

Մարտ 20,2017 13:17

ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանն այսօր «Հայացք» ակումբում ասաց, որ եթե նախորդ ընտրություններին Կոմկուսը չի հայտնվել խորհրդարանում, դա նրանից է, որ իրենց ձայները կեղծվել են: Իսկ եթե խորհրդարանում կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունը չլինի, ԱԺ-ն երկու ոտքով կկաղի:

Լրագրողները հարցրեցին՝ Հրանտ Բագրատյանը քիչ առաջ ասաց, որ իրենք գան իշխանության՝ մարմնավաճառությունը կլիցենզավորեն, ինչպե՞ս եք վերաբերվում դրան՝ նա պատասխանեց. «Խիստ բացասական…Խորհրդային միության ժամանակ ոչ մի օտար այդպիսի հոսանք չկար հանրապետությունում: Ես էլ հակառակ հարցը ձեզ տամ՝ ի՞նչն էր պատճառը, դա.,իհարկե, մեր լավ աշխատանքի շնորհիվ էր: Մենք երեխային մանկապարտեզից, դպրոցից ճիշտ դաստիարակում էինք, ճիշտ հունի վրա էինք դնում: Դրա համար եթե ձեզանից որեւ մեկը կողմ կլինի Բագրատյանի ասածին՝ ինձ հակաճառեք»:

Մեր դիտարկմանը՝ այսինքն, կոմունիստների ժամանակ մարմնավաճառություն չի՞ եղել՝ Տաճատ Սարգսյանը պատասխանեց. «Բացարձա՛կ: Ես ասեմ, մի՛ ծիծաղեք, կային մարդիկ, որոնք եզակի էին եւ ամբողջ ազգը ճանաչում էին նրանց»:

Դիտարկմանը, որ այն ժամանակ, ասում էին, տակից էին արել՝ Տաճատ Սարգսյանը հակադարձեց. «Գնացեք ձեր ծնողներին, ձեր պապիկներին, տատիկներին հարցրեք: Տակից ոչ մի բան չի եղել: Այն ժամանակ այդպիսի անբարո վարքագիծ ունեցող մարդկանց մատով էին ցույց տալիս»:

Մենք հարցրեցինք՝ այսինքն, հիմա շատացե՞լ են՝ նա պատասխանեց. «Հիմա չի շատացել, հիմա չափն անցել են: Պետության հիմքը ընտանիքն է, որքան ընտանիքում կարգապահությունը բարձր եղավ, այդքան երկրում էլ կարգապահությունը բարձր կլինի»: Նա ասաց, որ ամենածանր տարիներին հայ կինը Պարսկաստան ու Թուրքիա չէր գնում, պարսիկի ու թուրքի մոտ չէր մնում, իսկ հիմա ինքն ամաչում է, որ նման երեւույթները մասսայական են դարձել»: Նա հորդորեց Բագրատյանին իզուր դասախոսություն չկարդալ եւ անտեղի ժողովրդին չապակողմնորոշել:

Իսկ թե ինչպես են իրենք՝ կոմունիստները պայքարելու մարմնավաճառության դեմ՝ Տաճատ Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ ասում դրանց տանել կախել, հարկավոր է մատաղ սերնդի հետ աշխատանք տարվի եւ այնպիսի քաղաքականություն տարվի, որ համենայնդեպս, դրանց քոքերը կտրվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տաճատին says:

    պահ, պահ, պահ, շատ լավ էլ կային Սովետում բարդակներ, բայց ափաշքյարա չէին

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031