Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը՝ Արամ Սարգսյանին

Մարտ 20,2017 12:50

Նախօրեին Արմավիրում քարոզարշավի ժամանակ «Ելք» դաշինքի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող ընդդիմություն լինել. «Այս երկրում բոլորդ էլ գիտեք, որ անգամ կաթի մթերման կետ ունենալ հնարավոր չէ, եթե դու իշխանության հետ չես համագործակցում։ Կփակեն հենց հաջորդ օրը։ Ինչպե՞ս կարող է երկրի ամենահարուստ մարդը ընդդիմադիր լինել։ Դա անհնար է։ Կներեք ինձ, բայց ես ինչպես Հայաստանում ապրող ղարաբաղցիների հայրենասիրությանը չեմ հավատում, այնպես էլ չեմ հավատում Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր լինելուն։ Նա Արմավիրում ասաց. «Ժողովուրդ ջան, մենք մեր գործունեությամբ գիտենք, որ ես ձեզ սիրում եմ»։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, որ այդ մարդուն ընտրում եք ու նա Հայաստանը ներկայացնում է ասենք ՄԱԿ-ում, ու մտքի այսպիսի գոհարներ է ասում»

Aravot.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքով պատգամավորության թեկնածու, «Ծառուկյան դաշինքի» ընտրական ցուցակի 3-րդ համար Նաիրա Զոհրաբյանը այսպես պատասխանեց. «Երբ իշխանության հաճախորդները սկսում են անասելի ակտիվություն ցուցաբերել, դա մեկ բանի վկայություն է՝ «Ծառուկյան» դաշինքը բացարձակ առաջատար է: Դա ցույց տվեցին նաեւ նախընտրական քարոզարշավի 15 օրերը: Իշխանությունը կանխազգալով իր մոտալուտ պարտությունը, հրապարակ է արտանետում իշխանական տարբեր լաբորատորիաներում բուծված իր հաճախորդներին»:

Նաիրա Զոհրաբյանը խոստանում է, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում սպասվող իշխանափոխությունից հետո քաղաքական դաշտը լքելու են ոչ միայն գործող իշխանությունները, այլ նաեւ «նրանց բոլոր հաճախորդները՝ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Անհասկանալի է նաև իր ասած միտքը, որ Հայաստանում ապրող ղարաբաղցիները հայրենասեր չեն: Նման ընդհանրական գնահատական տալը նույնպես մտքի գոհար է: Իր նմանները նույնպես չեն կարող պատշաճ ձևով ներկայացնելու մեր ազգին…

    • Նորիկ Եղիազարյան says:

      Միանգամայն ճիշտ է Արամ Սարգսյանտը: Նա, վստահ եմ, նկատի է ունեցել,որ մեր հարգելի հայրենակից ղարաբաղցիները, եթե հայրենասեր են, ապա հիմա Ղարաբախում պետք է բնակվերին, այլ ոչ թե Երևանում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031