Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր գործը շուն բռնելը չէ, գիտությամբ զբաղվելն է»

Մարտ 20,2017 15:00
shner

«Առավոտի» 10.03.2017 թվականի «Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը որպես պահնորդ շներ է պահում, բայց չի կերակրում» հրապարակմանն արձագանքելով՝ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից նշեցին, որ նշյալ տարածքն իրենցն է, բայց շները` ոչ: Հոդվածում նշել էինք, որ ինստիտուտի տարածքի շները հարձակվում են հարակից տարածքների բնակիչների վրա, քանի որ չեն կերակրվում: Նաեւ նշել էինք, դրա պատճառներից մեկն այն է, որ ինստիտուտը, որը ներկայումս վերանվանված է Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, իր նախկին հզորությամբ չի աշխատում, շներն էլ ընկած դռնեդուռ` կերակուր են փնտրում:

Կենտրոնից «Առավոտի» հետ զրույցում նշեցին, որ իրենց հիմնարկը նախկին հզորությամբ աշխատում է. «Միշտ ոնց որ աշխատել ենք, այդպես էլ աշխատում ենք, բայց շները մերը չեն, եւ այդ հարցով մենք էլ դիմել ենք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, քանի որ մեր աշխատակիցների վրա էլ են հարձակվում: Դրանք թափառող շներ են եւ մերը չեն: Եթե շների ոհմակը գալիս է մեր տարածքով անցնում, մենք ի՞նչ անենք, մեր գործը շուն բռնելը չէ, գիտությամբ զբաղվելն է»:

Գիտատեխնոլոգիական կենտրոնից վստահեցրին, որ իրենք ունեն պահակային ծառայություն, եւ իրենց շներ պետք չեն:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

18,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Ես բազմիցս տեսել եմ այս շներին, իրենք չեն հարձակվում մարդկանց վրա

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031