Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկական ներդրումները Վրաստանում. որքան գումար է փոխանցվել 5 տարվա ընթացքում

Մարտ 20,2017 11:28

5 տարվա ընթացքում Հայաստանից Վրաստան իրականացվել է 40 միլիոն դոլարի դրամական փոխանցում: Ինչպես հաղորդում է jnews.ge կայքը՝ վկայակոչելով Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, փոխանցումներն իրականացվել են 2012-ից 2016թթ. ընթացքում:

Դրամական փոխանցումների ամենամեծ ծավալը գրանցվել է 2014 թվականին՝ 12.6 միլիոն դոլարի չափով:

2012 թվականին ուղղակի ներդրումների ծավալը կազմել է մոտ 5.9 միլիոն դոլար, 2013-ին՝ մոտ 3.7 միլիոն դոլար, 2015 թվականին՝ 12 միլիոն դոլար, իսկ 2016 թվականին՝ 5. 6 միլիոն դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031