Լրահոս
Օրվա լրահոսը

Գերչակի յուղի կիրառումը ժողովրդական բժշկության մեջ

Մարտ 20,2017 12:30

Գերչակի յուղը, որը օժտված է զանազան բուժիչ հատկություններով, ժողովրդական բժշկության մեջ համարվում է կարեւոր բուժամիջոցներից մեկը: Հատկապես առանձնացվում է մաշկի եւ ենթամաշկային հյուսվածքների վրա ունեցող տեղային ներգործությունը:

Գերչակի յուղը, ինչպես մնացած այլ յուղեր, լավ արդյունք ունենալու համար անհրաժեշտ է ընտրել մաքուր, բնական, սառը ճզման արդյունքում ստացված յուղ:
Օրինակ, գորտնուկները բուժելու համար հարկավոր է այն շփել գերչակի յուղով մոտ 20 թոպե՝ երեկոյան քնելուց առաջ եւ առավոտյան, այնպես որ՝ յուղը լավ ներծծվի: Մաշկային գորտնուկներից զատ, եթե ունեք մաշկային վերքեր, դարձյալ կարող եք օրը 2 անգամ գերչակի յուղով մշակել այն:


Բրոնխիտի եւ մրսածության դեպքում անհրաժեշտ է կրծքավանդակը շփել 2 ճաշի գդալ գերչակի եւ 1 ճաշի գդալ բեւեկնախեժի՝ սկիպիդար, խառնուրդով:

Հոգնացուցիչ աշխատանքով զբաղվողներին խորհուրդ է տրվում երեկոյան քնելուց առաջ ոտքերը լվանալ եւ շփել գերչակի յուղով: Այնուհետեւ հագնել բամբակյա գուլպաներ: Առավոտյան ոտքերը ոչ միայն հոգնածության եւ ցավի զգացումից կազատվեն, այլեւ ոտնաթաթի մաշկը կլինի նուրբ եւ փափուկ:

Ուղիղ աղիքի արտաքին մասի թութքի դեպքում նույնպես հարկավոր է օգտագործել գերչակի յուղ: Այն քսել մերսելով, որպեսզի փափկեցնի աղիքի լորձաթաղանթը եւ նպաստի նրա արագ ապաքինմանը:

Տարբեր տեսակի քերծվածքների, կտրվածքների, թարախային վերքերի դեպքում անհրաժեշտ է մշակել գերչակի յուղով:


Գերչակի յուղը կաթեցնում են նույնիսկ որսորդական շների աչքերի մեջ՝ որսի շրջանում աչքի լորձաթաղանթը օտարածին մարմիններից պաշտպանելու նպատակով, որոնք կարող են հայտնվել շան աչքերում մացառների եւ խոտերի միջով անցնելիս:
Բացի մաշկային խնդիրները, գերչակի յուղը հրաշալի է ազդում մազերի որակի վրա: Որոշ ժամանակ շաբաթը 2 անգամ գլխամաշկը այս յուղով մերսելուց հետո մազերի որակը եւ աճը հաճելիորեն կզարմացնեն ձեզ:

Գերչակի յուղը կոշտուկների, խալերի, բծերի, պեպենների դեմ լավ երաշխիք է, բայց դա չի նշանակում, որ կարող եք ինքնաբուժությամբ զբաղվել՝ նախ խորհրդակցեք բժշկի հետ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

18,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031