Լրահոս
Օրվա լրահոսը

Գազային խոշոր միջանցք դառնալու Թուրքիայի հեռանկարը

Մարտ 19,2017 23:27

Հայկ Գաբրիելյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ

 ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

-Գազային խոշոր միջանցք դառնալու հեռանկարին հասնելու համար Թուրքիայից պահանջվում է վարել ներքին ու արտաքին ճկուն քաղաքականություն,լավ հարաբերություններ պահպանել գազ արտադրող ու սպառող երկրների հետ,և որ անգամ այդ դեպքում ամեն ինչ չէ, որ կախված է միայն իրենից։

-Թուրքիայի կողմից հետագայում (անգամ հաջորդ տասնամյակում) գազային խոշոր միջանցքի (հանգույց), միգուցե ևաշխարհի խոշորագույն գազային միջանցք դառնալու հարցում կան ինչպես նպաստող, այնպես էլվնասող գործոններ։

-Գազային խոշոր միջանցք դառնալը Թուրքիայի գործող իշխանությունների համար կունենա ինչպես դրական, այնպես էլբացասական հետևանքներ, ընդ որում՝ թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում։

-ԵՄ-ՌԴ գազային դիմակայությունում Թուրքիայի դերն ու նշանակությունը մեծ է։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Գազային միջանցքի վերածվելու Թուրքիայի հեռանկարի մասին խոսելուց առաջ հարկ է որոշակիորեն անդրադառնալ Թուրքիայի էներգետիկ և հատկապես գազի պաշարների սակավության ու էներգակիրների ներկրման խնդիրներին։ Դեռևս 2012թ. ամռանըթուրքական մամուլը գրեց, որԹուրքիայի հասանելինավթայինպաշարներըգնահատվումեն 310.4 մլնբարել (45.43 մլնտոննա), իսկգազայինպաշարները՝ 7.17 մլրդմ3: Հաշվի առնելով, որ2011թ.Թուրքիայումարդյունահանվելէ 2.4 մլնտոննանավթև 793 մլնմ3 գազ՝ տվյալ տեմպիպահպանմանևնորհանքավայրերչգտնելուդեպքումԹուրքիայինավթայինպաշարներըկսպառվենառաջիկա 19.2 տարիներիընթացքում, իսկգազայինպաշարները` 9 տարվաընթացքում: Այսինքն Թուրքիայինավթայինուգազայինպաշարներն արդենկարողենսպառվել2030թ: Թեև 2012թ.-ից հետո Թուրքիայի տարածքում հայտնաբերվել են նավթագազային մի շարք նոր հանքավայրեր, սակայն պաշարները մեծ չեն, և դրանք ունակ չեն կտրուկ փոխել իրավիճակը։

Թուրքիայումսպառվածէներգիայի 70%-ըբաժինէընկնումէներգակիրների ներկրմանը, իսկմնացյալ 30%-ը` տեղականպաշարներին: Նավթիպահանջարկի 92%-ըբա­վարարումենայլերկրները, իսկգազիդեպքումայդցուցանիշնավելիբարձրէ` 98%[1]: Չունենալով նավթի ու գազի զգալի պաշարներ՝ Թուրքիան հարկադրված է մեծ գումարներ ծախսել դրանց ներկրման վրա։ Ներկայացնենք վերջին 15 տարում էներգակիրների ներկրման վրա Թուրքիայի ծախսած գումարները։

Այս տվյալները վկայում են, որ Թուրքիան էներգակիրների ներկրման վրա այդ 15 տարիների ընթացքում ծախսել է ավելի քան կես տրիլիոն դոլար։ Այդ պլանում ռեկորդային է եղել 2012թ., երբ Թուրքիան էներգակիրների ներկրման վրա ծախսել է ավելի քան 60 մլրդ դոլար։ Դա պայմանավորված էր նավթի թանկ գնով, երբ 1 բարել նավթի գինը գերազանցում էր 100 դոլարը։ 2009թ. գլոբալ տնտեսական ճգնաժամը, ինչպես նաև վերջին տարիներին նավթի կտրուկ գնանկումը նույնպես իրենց կնիքն են թողել էներգակիրների ներկրման հարցումԹուրքիայի ծախսերի կրճատման վրա։

Թուրքիայում գազըմյուս էներգակիրների թվում առաջին տեղն է զբաղեցնում էլեկտրաէներգիայի արտադրման գործընթացում։ Վերջին տարիներին էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում գազի մասնաբաժինն ունեցել է հետևյալ տեսքը.

Թեև 2015թ. 10%-ով նվազել է էլեկտրաէներգիայի արտադրության մեջ գազի մասնաբաժինը, այնուամենայնիվ, այն շարունակել է պահպանել առաջին հորիզոնականը. էլեկտրաէներգիայի արտադրության 29.1%-ը բաժին է ընկել ածխին, 25.6%-ը՝ հիդրոէներգիային, 4.5%-ը՝ քամու էներգիային, 1.3%-ը՝ երկրաջերմային էներգիային, 1.6%-ը՝ այլ աղբյուրների։

2017թ. փետրվարի 1-ին հրապարակվեց ԹուրքիայիԷներգետիկշուկանկարգավորողխորհրդի (EPDK) կանխատեսումը, ըստ որի՝ 2017թ. Թուրքիայում գազի սպառումը կազմելու է 46.029.977.218 մ3[2]։Դրանից քիչ անց՝փետրվարի 14-ին,Թուրքիայումգրանցվեցգազիօրականսպառմանռեկորդայինցուցանիշ` 243 մլնմ3: Ներկայացնենք վերջին տարիներին Թուրքիայում գազի տարեկան սպառման ցուցանիշները[3].

Գազի սպառման կտրուկ աճը հանգեցնում է գազի ներկրման կտրուկ աճին: Թուրքիան բնական գազը ներկրում է Ռուսաստանից (55%), Իրանից (16%) ու Ադրբեջանից (13%), ինչպես նաև հեղուկացված գազ (16%) է ներկրում Ալժիրից ու Նիգերիայից, վերջերս նաև Կատարից (այս ցուցանիշները ժամանակ առ ժամանակ թեթևակի փոփոխվում են)։ 2016թ. Թուրքիան ներկրել է 46.164.000.000 մ3գազ, որից24.373.000.000 մ3 գազը բաժին է ընկել Ռուսաստանին, որը Թուրքիային գազ է մատակարարում 2 խողովակաշարով. 2016թ. Ռուսաստանը Թուրքիային 11.529.000.000մ3գազ է մատակարարել «Արևմտյան» (Անդրբալկանյան) գազատարով, ևս 12.844.000.000 մ3 գազ է մատակարարել«Երկնագույն հոսք» գազատարով։ 2016թ. Իրանը Թուրքիային մատակարարել է 7.704.000.000 մ3գազ, իսկ Ադրբեջանը՝ 6.480.000.000 մ3։ Հեղուկացված գազի ներկրման մասնաբաժինը 2016թ. կազմել է 15%՝ 7.607.000.000 մ3, որից 5.484.000.000մ3-ը բաժին է ընկել Էրեղլի տերմինալին (Մարմարա), իսկ 2.123.000.000 մ3-ը՝ Ալիաղա տերմինալին (Իզմիր)[4]։

Ինչպես արդեն նշվել է, կանԹուրքիայի կողմից գազային խոշոր միջանցք դառնալուն նպաստող և վնասող մի շարք գործոններ, որոնք են.

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԳԱԶԱՅԻՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՄԻՋԱՆՑՔ ԴԱՌՆԱԼՈՒՆ ՆՊԱՍՏՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ

-Թուրքիայի աշխարհագրական դիրք–Հայտնի է, որ նավթի համաշխարհային ապացուցված պաշարների 72.7%-ը և բնական գազի պաշարների 71.8%-ը գտնվում են Թուրքիայի հարևանությամբ: Միևնույն ժամանակ Թուրքիայի հարևանությամբ է գտնվում ԵՄ-ը, որը գազի խոշոր սպառող է։ Թուրքիան ձգտում է վերածվել և աստիճանաբար վերածվում է բնական գազային (էներգետիկ) միջանցքի՝մի կողմից էներգետիկ պաշարներով հարուստ Կասպիցի, Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի և մյուս կողմից՝ Եվրոպայի սպառման շուկաների միջև[5]:

-Թուրքիայի իշխանությունների վարած արտաքին քաղաքականություն– Թուրքական իշխանությունները խստապես շահագրգռված են, որ տարածաշրջանի երկրների գազը Եվրոպա հասցվի հենց Թուրքիայի տարածքով։ Նրանքտվյալ ուղղությամբ ձեռնարկում են զգալի քայլեր, որոնց թվում կարելի է նշել «Անդրանատոլիական» (TANAP) և «Թուրքական հոսք»գազատարների նախագծերի առջև «կանաչ լույս» վառելը։2016թ. հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում անցկացված Էներգետիկ համաշխարհային կոնգրեսի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիան միտված է Ռուսաստանից, Նորվեգիայից ու Ալժիրից հետո ստեղծել էներգետիկ չորրորդ միջանցքը՝ Եվրոպա էներգակիրներ հասցնելու համար. «TANAP գազատարի շահագործմամբ Եվրոպան կունենա նոր այլընտրանք։ Մենք վստահ ենք, որ դա շատ կարևոր է Եվրոպայի համար։ Հուսով ենք, որ հետագայում TANAP գազատարով կփոխադրվի նաև թուրքմենական գազը»[6]։Դրանից երկու տարի առաջ էլ Էրդողանը,նկատի ունենալով TANAP գազատարի նախագծի իրագործման հարցը, հայտարարել էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը ստեղծել են Արևմուտքն ու Արևելքը միմյանց կապող էներգետիկ միջանցք[7]։Նշենք, որ TANAP գազատարի կառուցումը նախաձեռնել են Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք բավականին երկար սպասեցին ԵՄ-ի աջակցությունը վայելողNabucco գազատարի կառուցմանը, որիձգձգմանհետևանքով երկու երկրները որոշեցին սեփական ուժերով ադրբեջանական գազը հասցնել թուրք-եվրոպական սահման։ 1850 կմերկարությամբ TANAP գազատարը ձգվում է Թուրքիայի արևելքից (Վրաստանի սահման) դեպի արևմուտք (Հունաստանի սահման)։ Գազատարի կառուցումը պետք է ավարտվի 2018թ.։

-Թուրքիայում գործողիշխանությունների «հարատևություն»– Ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայում իշխանության է եկել 2002թ. նոյեմբերի 3-ի խորհրդարանական ընտրություններում և հաղթել է դրան հաջորդած նախագահական, խորհրդարանական, ՏԻՄ բոլոր ընտրություններում անընդմեջ, ինչպես նաև հաջողեցրել է սահմանադրական բարեփոխումների երկու հանրաքվե (առջևում երրորդ հանրաքվեն է ապրիլի 16-ին, և ԱԶԿ-ի «ընտրական» հաղթարշավը կշարունակվի)։ Անգամ 2016թ. հուլիսյան ռազմական հեղաշրջման փորձը ձախողվեց. խռովարար զինվորականները ոչինչ չկարողացան հակադրել Էրդողանի հրահանգով փողոց դուրս եկած միլիոնավոր մարդկանց, և այժմ նրանց սպասվում են խստագույն պատիժներ՝ հետագայում նույնպես խռովության նման փորձերը բացառելու համար։ Այս ամենը նշանակում է Թուրքիայում իշխող վարչակարգի պահպանում նաև հետագայում և այդ առումով կայունության ապահովում՝ կապված գազային խոշոր միջանցք դառնալու պլաններըչփոխվելու հետ։

-Թուրքիայում գազատրանսպորտայինզարգացած համակարգի առկայություն – Թուրքիայում գազատրանսպորտային համակարգը բավականին զարգացած է, 2015թ. դրությամբ Թուրքիայում գազատարների ընդհանուր երկարությունը կազմել է 13.276 կմ։ Դա նշանակում է, որ Թուրքիայի համար խնդիր չի լինի այն, եթե օտար երկրների գազը հասցվի երկրի արևելք կամ հարավ-արևելք, որտեղից էլ այն պետք է ուղղվի դեպի Թուրքիայի արևմուտք ու Եվրոպա։

-ԵՄ-Ռուսաստան գազային դիմակայություն– Վերջին տարիներին ԵՄ-ը զգալի քայլեր է ձեռնարկում Ռուսաստանից իր գազային մեծ կախվածությունը թուլացնելու ուղղությամբ, և այդ պլանում մեծ դեր է վերապահվել Թուրքիային։ Ավելին, կարելի է ասել, որ ԵՄ-ն այնքան է մտահոգվելՌուսաստանից իր գազային մեծ կախվածությունը թուլացնելով, որ նույն դիրքորոշման դեպքում կարող է ժամանակի ընթացքում նմանատիպ, բայց արդեն տարանցիկ մեծ կախվածության մեջ ընկնել Թուրքիայից։Վերջինս լայնորեն օգտվում է ԵՄ-Ռուսաստան գազային դիմակայությունից, ինչի վառ օրինակը «Թուրքական հոսք» գազատարն է։ Հայտնի է, որԵՄ-ի հակազդեցության պատճառով Ռուսաստանը հարկադրված եղավ հրաժարվել «Հարավային հոսք» գազատարի (դեպի Բուլղարիա) նախագծից և նախապատվությունը տալ«Թուրքական հոսք» գազատարի նախագծին։ «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը մեկնարկելու է 2017թ., այն ունենալու է 2 ճյուղ(ավելի վաղ խոսք էր գնում 4 ճյուղի կառուցման մասին), որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 15.75 մլրդ մ3։ Դրանցից մեկի գազը նախատեսված է լինելու Թուրքիայի, իսկ մյուսը՝ Եվրոպայի համար։Բնականաբար, այստեղ հիմնական շեշտը դրված է այս գազատարով Եվրոպային ռուսական գազ մատակարարելու վրա, քանի որ եթե խնդիրը լիներ Ռուսաստանից ծովային ճանապարհով Թուրքիային գազ մատակարարելու մեջ, ապա «Թուրքական հոսքի» փոխարեն կկառուցվեր «Երկնագույն հոսք 2» գազատարը, որի երթուղին շատ ավելի կարճ է, իսկ կառուցումը՝ պակաս ծախսատար ու ժամանակատար։ Փաստորեն Թուրքիային հաջողվեց հասնել նրան, որ միաժամանակ իր տարածքով անցնեն թե՛ «Թուրքական հոսք», թե՛ TANAPգազատարները, որոնք մրցակիցներ են։Հայտնի է, որ ԵՄ-ն աջակցում է TANAP գազատարի նախագծին, որի շարունակությունը հանդիսանալու է «Անդրադրիատիկ» (TAP) գազատարը, որով ադրբեջանական (կասպյան) գազը կհասցվի Եվրոպա՝ որոշակիորեն նվազեցնելով Ռուսաստանից նրա ունեցած գազային կախվածությունը։Սկզբնական փուլում TANAP գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 16 մլրդ մ3, որից 6 մլրդ մ3-ը նախատեսված է լինելու Թուրքիայի, իսկ 10 մլրդ մ3-ը՝ Եվրոպայի համար(այդպիսով Ադրբեջանը կդառնա Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարարը՝ շրջանցելով Իրանը)։ Թուրքիան «Թուրքական հոսքի» միջոցով «կանաչ լույս» վառեց իր տարածքով ԵՄ ռուսական գազն արտահանելու առջև և ԵՄ-ին ցույց տվեց, որ պարտավոր չէ հետևելու նրա որոշումներին, քանի որ նրա անդամ չէ։ Թուրքիան այդպիսով առիթը բաց չի թողնում, որպեսզի ԵՄ-ը «զղջա», որ ցայժմ Թուրքիային չի ընդունել իր շարքերը։

-Ռուսաստանի մի շարք գործողություններ, որոնք առաջին հայացքից կարծես թե կապ չունեն Թուրքիայի հետ–Ռուսաստանն աչքի է ընկել այնպիսի գործողությամբ, որն առաջին հայացքից կապված չէ Թուրքիայի հետ, սակայն իրականում այն կարող է նպաստել, որ Թուրքիան վերածվի գազային միջանցքի։ Սրա վառ օրինակը Ռուսաստանի կողմից Հայաստանի գազատրանսպորտային համակարգը վերահսկելն է և թույլ չտալը, որ Իրան-Հայաստան գազատարն ունենա տարանցիկ հնարավորություններ։Իրան-Հայաստան գազատարը շահագործման է հանձնվել2007թ.:Չնայած սկզբում նախատեսված էր, որ գազամուղի տրամագիծը պետք է կազմի 1200-1400 մմ, սակայն Ռուսաստանի ճնշմամբ Հայաստանը կարողացավ կառուցել միայն 700 մմ-անոց գազատար: Ընդգծենք, որ հայկական երթուղին թուրքական երթուղու հետ մեկտեղ իրանական գազը Եվրոպա արտահանելու հիմնական երթուղիներից է, և Հայաստանի վրա Ռուսաստանի գործադրած ճնշումը ներկա փուլում ի չիք է դարձնում Հայաստանի ու Վրաստանի տարածքով իրանական գազը Եվրոպա հասցնելու հնարավորությունըև,ընդհակառակը, հնարավորություններ է բացել թուրքական երթուղու իրագործման համար։

-Գազի պաշարներովհարուստ տարածաշրջանային երկրների քաղաքականություն – Արդեն նշվեց, որ Թուրքիային սահմանակից երկրների զգալի մասն ունի էներգակիրների հարուստ պաշարներ, և այդ երկրները ցանկանում են (խողովակաշարային ճանապարհով) իրենց գազն արտահանել դեպի Եվրոպա՝ նրան դիտարկելով որպես գազի խոշոր սպառող։ Բացի այդ տվյալ երկրները ցանկանում են այդպիսով նաև դիվերսիֆիկացնել իրենց գազամատակարարման երթուղիները։ Սա կարող է առնչվել ասենք Իրանին, եթե նա վճռի իր գազը Եվրոպա հասցնել Թուրքիայի տարածքով, կամ էլ Թուրքմենստանին, ով խստապես ցանկանում է իր գազնԱդրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի տարածքներով հասցնել Եվրոպա։

-Գազի պաշարներով հարուստ տարածաշրջանային երկրների հետ Թուրքիայի լավ հարաբերություններ–Գազային խոշոր միջանցքի վերածվելու համար Թուրքիայից նաև պահանջվում է լավ հարաբերություններ պահպանել գազի պաշարներով հարուստ տարածաշրջանային երկրների հետ, որպեսզի նրանք նախընտրեն իրենց գազը Եվրոպա արտահանելու թուրքական երթուղին։ Սրա վառ օրինակներից են2000-ականներին՝«Կատար-Թուրքիա-Եվրոպա»,2010-ականներին՝TANAP, վերջին շրջանում նաև «Թուրքական հոսք»գազատարների նախագծերի առաջքաշումը։ Այդ ամենը հնարավոր է եղել նաև տվյալ երկրների (Կատար, Ադրբեջան, Ռուսաստան) հետ Թուրքիայի լավ հարաբերություններով։

-Այլընտրանքի բացակայություն կամժամանակատար, ծախսատար բնույթ–Երբեմն գազի պաշարներով հարուստ տարածաշրջանային երկրները զրկված են լինում այլընտրանքային տարբերակ ունենալուց՝ իրենց գազը Թուրքիայի տարածքի շրջանցմամբ Եվրոպա հասցնելու համար, կամ առավել ճշգրիտ ասած՝ այլընտրանքային այդ տարբերակնառավել ծախսատար ու ժամանակատար է։ Օրինակ, Թուրքիայի տարածքն ամենակարճ երթուղին է կիպրական ու իսրայելական գազը Եվրոպա հասցնելու համար, և, հետևաբար, Իսրայելի ու Կիպրոսի համար առավել պակաս ժամանակատար ու ծախսատար է համարվում իրենց գազը Թուրքիա, քան ասենք Հունաստան կամ Իտալիա հասցնելու տարբերակը։Իսրայելից Թուրքիա գազը կարող է հասնել 500-550 կմ-անոց գազատարով, մինչդեռ իսրայելական գազը Հունաստան կամ Իտալիա հասցնելու համար պետք է կառուցել 1250-2000 կմ-անոց գազատար։ Բացի այդ, եթե Իսրայել-Թուրքիա գազատարի կառուցումը գնահատվում է 2.5 մլրդ դոլար, ապա Իսրայելից Կիպրոսի միջոցով դեպի Իտալիա գազատարի կառուցումն արժենալու է 15 մլրդ դոլար։ Իսրայելը (նաև Կիպրոսը) վերջին տարիներին գազային մի շարք հանքավայրեր (Լևիաֆան, Թամար և այլն) է հայտնաբերել Միջերկրական ծովի արևելքում և հայտնաբերված գազի հիմնական գնորդ էր դիտարկում Եգիպտոսին։ Սակայն այդ պլանները խափանվեցին այն բանից հետո, երբ 2015թ. Եգիպտոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ)հայտնաբերվեց «Զոհր» գազային հանքավայրը, որը Միջերկրական ծովի արևելքում ցայժմ հայտնաբերված խոշորագույն գազային հանքավայրն է։ Բնականաբար դրանից հետո Իսրայելը ստիպված եղավ վերանայել գազի վաճառքի վերաբերյալ իր պլանները և սեփական ուշադրությունը բևեռել այն Եվրոպային, նաև Թուրքիային վաճառելու վրա։ Ենթադրվում է, որ իսրայելական գազի վաճառքի գործոնը ոչ քիչ դեր է խաղացել տևական ընդմիջումից հետո թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման հարցում։ 2016թ. հոկտեմբերին Ստամբուլ այցելեց Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը, ով քննարկեց Իսրայել-Թուրքիա գազատարի կառուցման հարցը։ Ընդգծենք, որ դա վեցամյա ընդմիջումից հետո Իսրայելից նախարարի մակարդակով առաջին այցն էր Թուրքիա։Ամեն դեպքում Իսրայելը Թուրքիային երաշխիք չի տվել, որ իր գազը Եվրոպա կհասցնի հենց նրա տարածքով։

-Գազի պաշարներովհարուստ տարածաշրջանային երկրների ներքին զարգացումներ – Նման երկրներում ժամանակ առ ժամանակ գրանցվում են մի շարք զարգացումներ, որոնք արդյունքում կարող են լինել հօգուտ Թուրքիայի։ Սրա վառ օրինակներից մեկն առնչվում է Եգիպտոսի կողմից «Զոհր» գազային հանքավայրիհայտնաբերմանը, որի մասին արդեն նշվեց. դա Իսրայելին կարող է ստիպել փորձելու սեփական գազը Եվրոպա հասցնել Թուրքիայի տարածքով։ Կիպրոսի խնդրի կարգավորումը, որի շուրջ բանակցություններն ակտիվացել են վերջերս, նույնպես կարող է նպաստել նրան, որպեսզի կիպրական գազը Եվրոպա հասցվի Թուրքիայի տարածքով։

-2011թ. Ճապոնիայում «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի աղետու դրան հաջորդած զարգացումներ – Հայտնի է, որ «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի աղետից հետո Եվրոպայում, վախենալով ատոմային հնարավոր վթարից, փակեցին մի շարք ատոմակայաններ, ինչի հետևանքով Եվրոպայում մեծացավ գազի պահանջարկը։Օրինակ, «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի աղետից հետո Գերմանիան կտրուկ փոխեց իր դիրքորոշումն ատոմային էներգետիկայի նկատմամբ. օպերատիվորեն փակվեց 8 ԱԷԿ։ Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, որ մինչև 2022թ. երկիրն ամբողջովին կազատվի ատոմային ռեակտորներից և կկանգնեցնի իր բոլոր գործող ԱԷԿ-ները։ Այդ ժամանակ եվրոպական մամուլը գրեց, որ Գերմանիան ցանկանում է ապացուցել, որ կարող է դիմանալ առանց ատոմային էներգիայի և դարձավ արդյունաբերական պլանում զարգացած առաջին երկիրը, ով հրաժարվեց ատոմից[8]։ Ի դեպ, Գերմանիան ռուսական «Գազպրոմի» առաջին գնորդն է Եվրոպայում (երկրորդ տեղում Թուրքիան է)։ Բացի այդ 2011թ. հունիսին Իտալիայում անցկացված հանրաքվեի հարցերից մեկն առնչվում էր ԱԷԿ-ների օգտագործմանը վերադառնալու երկրի կառավարության պլանին, սակայն քվեարկության մասնակիցների ավելի քան 94%-ը դեմ արտահայտվեց ԱԷԿ-ների կառուցմանը։ 1986թ. Չեռնոբիլի ԱԷԿ-ի աղետից հետո Իտալիան հրաժարվել էր ԱԷԿ-ներ կառուցելուց։ Եվ երբ 2008թ. Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարեց, որ մտադիր էվերսկսել ատոմային էներգիան օգտագործելը՝ նավթի ու բնական գազի ներկրումընվազեցնելու համար, ընդդիմադիրուժերը կոչ արեցին հանրաքվե անցկացնել։ «Ֆուկուսիմա 1»-ի աղետից հետո Բեռլուսկոնին սառեցրեց իր այդ պլանը, քանի որ երկրում ուժգնացան ատոմային էներգիայի դեմ տրամադրությունները։ Չնայած դրան՝ հանրաքվեն անցկացվեց և ինչպես ակնկալվում էր, քվեարկության մասնակիցների մեծ մասը դեմ արտահայտվեց երկրի տարածքում ԱԷԿ-ներ կառուցելուն։ TANAP և TAP գազատարների կառուցումից հետո ադրբեջանական (հնարավոր է նաև այլ երկրների) գազն առաջիկայում կհասցվի Իտալիայի հարավ։

-Թուրքիայի կողմից տարածաշրջանային մի շարք հակամարտություններիբորբոքում – Հայտնի է, որ վերջին տարիներին Թուրքիան մեծապես աջակցել է սիրիական ընդդիմությանը, ԻՊ, Ջաբհաթ ան-Նուսրա ահաբեկչական խմբավորումներին և այդ կերպ բորբոքել է Սիրիայի ու Իրաքի հակամարտությունները, ինչն ավելի է սրել այդ երկրներում տիրող քաոսային իրավիճակը։ Թուրքիայի այդ քաղաքականությունըհանգեցրել է նրան, որ անհնար է դարձրել Թուրքիան շրջանցող գազատար/նավթամուղների նախագծի իրագործումը։ Դա մասնավորապես վերաբերում է «Իրան-Իրաք-Սիրիա/Լիբանան» գազատարի նախագծին, որն անվանում են նաև «շիական» գազատար(Իրանի, Իրաքի ու Սիրիայի կառավարությունները Nabucco գազատարի մրցակից դիտարկվող այս գազատարի շուրջ եռակողմ հուշագիրը ստորագրեցին 2011թ. հուլիսի կեսին)։ Ակնկալվում էր, որ իրանական գազն այդ կերպ դուրս կգար Միջերկրական ծով, որտեղից էլ Եվրոպա, ևփաստորեն Թուրքիան կմնար խաղից դուրս վիճակում։Թուրքիան էլ, բորբոքելով Սիրիայի ու Իրաքի հակամարտությունները, ձգտել է Իրանին դնել փակուղային իրավիճակում, որպեսզի նա իր գազը Եվրոպա հասցնելու համար հարկադրված ընտրի թուրքական տարբերակը։ Հիշատակման արժանի է նաև այն, որ ավելի վաղ Իրաքի կենտոնական կառավարությունը հայտարարել էր, որ չի բացառում իր նավթը միջազգային շուկաներ հասցնել «Իրաք-Սիրիա-Լիբանան» ու «Իրաք-Հորդանան-Իսրայել» երթուղիներով, որոնք խաղից դուրս վիճակում են դնում Թուրքիային։ Թուրքիան էլ խստապես ձգտում է, որ իրաքյան ավելի շատ նավթ միջազգային շուկաներ հասցվի իր տարածքով՝ «Քիրքուք-Յումուրթալըք (Ջեյհան)» նավթամուղով, որը գործում է շատ քիչ բեռնվածությամբ, թեև իր թողունակությամբ զգալիորեն գերազանցում է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղին։ Ուշագրավ է, որ 2014թ. հունվարին (երբ Իրաքում դեռ չէր սկսվել ԻՊ-ի հաղթարշավը) Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարեց, որ իրաքյան նավթը չի կարող Սիրիայի տարածքով դուրս գալ միջազգային շուկաներ, քանի որ այնտեղ պատերազմ է[9]։

-Աշխարհագրական անբարենպաստ պայմաններ – Գազի պաշարներով հարուստ տարածաշրջանային երկրներն իրենց գազը Եվրոպա հասցնելու և դրա հետ մեկտեղ Թուրքիայի տարածքը շրջանցելու համար որոշ դեպքերում բախվում են աշխարհագրական անբարենպաստ պայմանների, որոնք զգալիորեն բարդացնում և մեծ ռիսկի տակ են դնում այլընտրանքային տարբերակները։ Սրա վառ օրինակն առնչվում է Իսրայելին ու Կիպրոսին, եթե նրանք որոշեն ստորջրյա գազատար անցկացնել դեպի Հունաստան՝ շրջանցելով Թուրքիայի տարածքը (ինչը կլինի ավելի թանկարժեք նախագիծ, ինչի մասին խոսվել է)։ «Իսրայել-Կիպրոս-Կրետե-Հունաստան» գազատարը կառուցման դեպքում պետք է անցնի մինչև 3 կմ խորության վրա, ընդ որում՝ մի շարք սեյսմիկ գոտիներով։Էգեյան ծովի հատակին պարբերաբար գրանցվում են երկրաշարժեր (դրանք ավելի հաճախ գրանցվում են Կրետե կղզու շրջանում)։ Այդ ամենն առաջացնում է ներդրումային մեծ ռիսկեր և բավականին բարդացնում գազատարի նախագծի իրագործումը։

-Տարածաշրջանային հակամարտություններիառկայություն–Թուրքիան կարող է օգտագործել տարածաշրջանային առկա հակամարտությունները՝ թույլ չտալու համար իր տարածքի շրջանցմամբ դեպի Եվրոպա գազատարների կառուցումը։ Սահատկապես առնչվում է Կիպրոսի ու Էգեյան(կղզիների, տարածքային ջրերի, օդային տիրույթի պատկանելություն) հակամարտություններին։ Թուրքիան դրանց օգտագործմամբ կարող է խոչընդոտել Կիպրոսից ու Իսրայելից դեպի Հունաստան ստորջրյա գազատարի կառուցմանը։ Մասնավորապես, Թուրքիան կարող է թույլ չտալ իրԲՏԳ-ով այդ խողովակաշարի անցկացումը, ինչպես նաև պահանջել, որ այն չանցնի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) «ԲՏԳ»-ով (Թուրքիան ՀԿԹՀ-ի անկախությունը ճանաչած միակ երկիրն էաշխարհում)։

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԳԱԶԱՅԻՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՄԻՋԱՆՑՔ ԴԱՌՆԱԼՈՒՆ ՎՆԱՍՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ 

-Թուրքիայի իշխանությունների վարածներքին քաղաքականություն– Սա մասնավորապես առնչվում էԹուրքիայում հաճախակիացած պայթյուններին, ահաբեկչություններին, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK)դեմ պայքարին։ Հայտնի է, որ 2015թ. հունիսին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով ԱԶԿ-ն իր պատմության մեջ առաջին անգամ չստացավ միակուսակցական կառավարություն ձևավորելու իրավունք, Թուրքիայի իշխանությունները (Էրդողան) որոշեցին գնալ կրկնական ընտրությունների, և այդ ընթացքում իրավիճակը կտրուկ փոխելու համար որոշվեց վերսկսել նաև PKK-ի դեմ զինված պայքարը՝ ավելի ազգայնական դիրքերից հանդես գալու համար։ PKK-ի գործողությունները զգալի վնաս են հասցնում գազային միջանցք դառնալու Թուրքիայի պլաններին. Թուրքիայի արևելքը և հարավ-արևելքը վերածվել են ռազմական գործողությունների թատերաբեմի,PKK-ը քանիցս պայթեցրել է Իրանից ու Ադրբեջանից Թուրքիա մտնող գազատարները («Թավրիզ-Էրզրում» և «Բաքու-Թբիլիսի-Էրզրում»), որոշ դեպքերում գրեթե միաժամանակ։Այդ ամենը գազի պաշարներով հարուստ երկրների մոտ առաջացնում է իրենց գազը Թուրքիայի տվյալ շրջաններով անցկացնելու նպատակահարմարության հետ կապված հարցեր։ Սա մասնավորապես վերաբերում է Իրանին, որն իր գազը խողովակաշարային ճանապարհով Եվրոպա հասցնելու փնտրտուքների մեջ է։ Այդ երկրները տեսնում են, որ Թուրքիան ունակ չէ ապահովել իր տարածքում գազատարների անվտանգությունը, ինչն էլ առաջացնում է ներդրումներ կատարելու մեծ ռիսկայնություն ու ոչ նպատակահարմարություն։

-Ռուսաստանի մի շարք գործողություններ, որոնք առաջին հայացքից կարծես թե կապ չունեն Թուրքիայի հետ–Նախորդ բաժնում արդեն իսկ նշվել է, որ Ռուսաստանի մի շարք գործողություններ, որոնք առաջին հայացքից կարծես թե կապ չունեն Թուրքիայի հետ, որոշ հնարավորություններ են ընձեռել Թուրքիային։ Սակայն կա նաև հակառակ գործընթացը։Օրինակ, Ռուսաստանը, օգտագործելով Կասպից ծովի իրավական կարգավիճակի չհստակեցված լինելը և բնապահպանական խնդիրները,շարունակ արգելափակում է Կասպից ծովի հատակով «Անդրկասպյան» գազատարի կառուցումը, որով թուրքմենական (հնարավոր է նաև միջինասիական այլ երկրների) գազը կարող է Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի տարածքով հասցվել Եվրոպա։ Ստացվում է, որ Ռուսաստանն այդ կերպ խոչընդոտում է, որ միջինասիական գազը Թուրքիայի տարածքով տարանցվի Եվրոպա և այլընտրանք դառնա ռուսական գազին։

-Գազի պաշարներով հարուստ տարածաշրջանային երկրների հանդեպ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականություն–Գազի պաշարներով հարուստ տարածաշրջանային երկրների հանդեպ Թուրքիայի բավականին ագրեսիվ քաղաքականությունը և այդ երկրների համապատասխան վերաբերմունքը Թուրքիային բացասաբար են ազդում գազային միջանցք դառնալու Թուրքիայի հեռանկարի վրա։ Սրա օրինակներն ենԻսրայելն ու Կիպրոսը։ Իսրայելի հետ հարաբերությունների տևական վատթարացումը կամ Կիպրոսի հակամարտությունն առկախված են թողել այդ երկրներից գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելը։Իրանը, իր հերթին բախվելով Թուրքիայի տարածաշրջանային ագրեսիվ քաղաքականությանը, այդ թվում նաև իր հանդեպ, չի ցանկանում սեփական գազը նրա տարածքով հասցնել Եվրոպա և տարանցիկ կախվածության մեջ ընկնել Թուրքիայից։ Այս ամենը նշանակում է, որ եթե Թուրքիան ցանկանում է, որ տարածաշրջանային երկրներն իրենց գազը Եվրոպա հասցնեն հենց իր տարածքով, ապա նա պետք է լավ հարաբերություններ պահպանի այդ երկրների հետ և ագրեսիվ քայլերով, գործողություններով չվնասի գազային միջանցք դառնալու իր հեռանկարին։

-Տարածաշրջանային զարգացումներ–Տարածաշրջանային մի շարք զարգացումներ նույնպես իրենց բացասական կնիքն են թողնում գազային միջանցք դառնալու Թուրքիայի հեռանկարի վրա։ Սրա վառ օրինակներից մեկն առնչվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ով«Արաբական գարնանից» առաջ արգելափակեց Սիրիայի տարածքով «Կատար-Թուրքիա-Եվրոպա» գազատարի կառուցումը և փոխարենը բանակցություններ սկսեց Իրանի հետ՝ նրա գազը Սիրիայի տարածքով Լիբանան, ապա Եվրոպա հասցնելու համար։ Մի շարք փորձագետներ Ասադի այս քայլը համարում են 2011թ. Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսման հիմնական պատճառներից մեկը։ Կան նաև կարծիքներ, որ 2015թ. դեկտեմբերին Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում տանկային գումարտակ տեղակայելու պատճառներից մեկը կապված է անվտանգ միջանցք ստեղծելու հետ, որով հետագայում կանցնի «Կատար-Թուրքիա» նոր գազատարը։ Թուրքիան ցանկանում է գազատար կառուցել նաև Իրաքից՝ այդ երկրի գազի ներկրման ու տարանցման համար, սակայն Իրաքի կենտրոնական իշխանությունները դեմ են, որ երկրի հյուսիսում գործող քրդական ինքնավարության իշխանություններն ինքնուրույն գործարքներ իրականացնեն Թուրքիայի հետ։ Թուրքիայի նման ձգտումները խնդիրներ են առաջացնում նրա և Բաղդադի կենտրոնական կառավարության, ինչպես նաև Բաղդադի կենտրոնական կառավարության ու քրդական ինքնավարության իշխանությունների միջև։ Վերջիններս մտադիր են իրենց գազը հասցնել Թուրքիա, ապա՝ Եվրոպա։ Այս կետի մեկ այլ օրինակ էլ առնչվում էՊանարաբական գազատարի նախագծին, որի կառուցման շուրջ արաբական մի շարք երկրներ համաձայնության են եկել 2000թ.։ Արդեն 2009թ. նոյեմբերին գազատարը Եգիպտոսի տարածքից Հորդանանի միջոցով հասցվել էր Սիրիայի Հոմս քաղաք։ Ակնկալվում էր, որ շուտով գազատարը կհասցվի Թուրքիայի տարածք, և արաբական երկրները կկարողանան իրենց գազը Թուրքիայի տարածքով արտահանել Եվրոպա։ Սակայն2011թ. Սիրիայի հակամարտությանմեկնարկն անորոշ ժամկետով հետաձգեց այդ ամենը։

-Թուրքիայի հանդեպ ԵՄ-ի նոր դիրքորոշում – ԵՄ-ի և նրա առանձին երկրների հանդեպ Թուրքիայի ագրեսիվ հայտարարությունները, քայլերը կարող են հանգեցնել նրան, որ ԵՄ-ը չցանկանա տարանցիկ մեծ կախվածության մեջ ընկնել Թուրքիայից և նախապատվությունը տալ ոչ թե «Իսրայել-Թուրքիա», այլ«Իսրայել-Իտալիա» ստորջրյա գազատարի կառուցմանը։ Արդեն նշվել է, որ «Իսրայել-Իտալիա» գազատարի կառուցումը պահանջում է խոշոր ներդրումներ, և,բնականաբար, այդ ներդրումների զգալի մասը պետք է բաժին ընկնի հենց ԵՄ-ին։ ԵՄ-ը դրանով իսկ կդիվերսիֆիկացնի գազի իր մատակարարումները, և Էրդողանի մատնանշած 4-րդ (թուրքական) միջանցքից բացի, կստեղծվի 5-րդ միջանցքը։

-ԵՄ-ի էներգետիկ նոր քաղաքականություն–2014թ. հունվարին Եվրոպական հանձնաժողովը հրապարակեց մինչև 2030թ. էներգետիկայի ու կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ոլորտներում ԵՄ-ի ռազմավարության ծրագիրը, որի 3 հիմնական կետերից մեկով նախատեսվում է 1990թ. համեմատ 27%-ով մեծացնել էներգասպառման կառույցում վերականգնվող էներգիայի դերը։ Բնականաբար դա կհանգեցնի Եվրոպայում բնական գազի մասնաբաժնի նվազեցմանը։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, Թուրքիան տեսականորեն հնարավորություն ունի հետագայում, հնարավոր է՝ հաջորդ տասնամյակում վերածվելու գազային խոշոր միջանցքի, միգուցե նաև աշխարհի խոշորագույն գազային միջանցքի, երբ նրա տարածքով Եվրոպա կարող է փոխադրվել միանգամից 10 երկրի (Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Իրաք, Իսրայել, Կիպրոս, Կատար, Եգիպտոս) գազ։ Սակայն ներկա դրությամբ Թուրքիան հաջողության է հասել այդ 10 «ճակատներից» միայն երկուսում՝ Ռուսաստանում և Ադրբեջանում, և դեռ շատ անելիքներ ունի մյուս «ճակատներում»։ Դրանցից առավել իրատեսական կարելի է համարել Իրաքի հյուսիսից գազը Թուրքիա հասցնելու տարբերակը՝ հաշվի առնելով Թուրքիայի ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունների միջև սերտ համագործակցությունը։ Թուրքիային լուրջ պայքար է սպասվում Իսրայելի ու Կիպրոսի գազն իր տարածքովԵվրոպա տարանցելու հարցում, որի համար, ինչպես արդեն նշվեց, նրանից պահանջվում է վարել ճկուն, ոչ ագրեսիվ և որոշ դեպքերում անգամ զիջողքաղաքականություն։ Իրանի հետ հարաբերությունների ներկայիս սրացումը նույնպես որևէ լավ բան չի խոստանում Թուրքիային, որպեսզի Իրանը նախընտրի թուրքական երթուղին։Այդպիսով, եթե Թուրքիան ցանկանում է վերածվել գազային խոշոր միջանցքի, ապա նա պետք է լավ հարաբերություններ պահպանի թե՛ գազ արդյունահանողների (տարածաշրջանային երկրներ), թե՛ գազ սպառողների (ԵՄ) հետ, ինչին հիմնականում ականատես չենք լինում ներկայումս։ Դա նշանակում է հարևան երկրների հանդեպ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության որոշակի սահմանափակում, ինչը հակասում է գործող իշխանությունների դիրքորոշմանը, որոնք, վարելով նեոօսմանյան քաղաքականություն, շարունակ միջամտում են հարևան երկրների ներքին գործերին և հարուցում նրանց խիստ դժգոհությունը։

Գազային խոշոր միջանցքի վերածվելը բավականին մեծ եկամուտներ կապահովի Թուրքիային, ինչն իր դրական արտացոլումը կունենա երկրի տնտեսական դրության, բնակչության կենսամակարդակի վրա։ Բացի այդ դա Թուրքիային հնարավորություն կտա ստանալ իր տարածքով դեպի Եվրոպա տարանցվող գազի մի մասը։ ՓաստորենԹուրքիան դրանով լուծում է նաև գազի աղբյուրների ներկրման դիվերսիֆիկացման և էժան գազգնելու հարցեր։ Օրինակ, թուրքական մամուլում եղել են հրապարակումներ, որ եթե իսրայելական կամ իրաքյան գազը հասցվի երկիր, ապա դրանց գինը կլինի ավելի էժան, քան ասենք ռուսական գազի դեպքում է։ Այսինքն, Թուրքիան այդ դեպքում էժան գազ ստանալու շնորհիվ ոչ միայն կտնտեսի գումարներ, այլև կկարողանա կրճատել իր հիմնական գազամատակարար Ռուսաստանից ունեցած բավականին մեծ կախվածությունը, ինչպես նաև իր հիմնական մյուս մատակարարների հարցում հանդես գալ առավել կոշտ դիրքերից՝ պահանջելով զեղչեր։ Ամեն դեպքում Թուրքիայում բնական գազի պահանջարկը զգալիորեն կնվազի ատոմակայանների կառուցումից հետո, որոնք Թուրքիային հնարավորություն կտան էապես նվազեցնել իր գազային կախվածությունը տարբեր երկրներից և առաջին հերթին Ռուսաստանից, ինչպես նաև զգալի գումարներ տնտեսել դրա շնորհիվ։

Գազային խոշոր միջանցքի վերածվելը կարող է նպաստել «Քրդական հարցի» կարգավորմանգործընթացումզգալի առաջընթաց ապահովելուն։ Դա մասնավորապես վերաբերում է նրան, որ եթե այլ երկրներից Թուրքիա եկող գազատարները (խողովակաշարները) ձեռք բերեն միջազգային, տարանցիկ նշանակություն (այսինքն եթե դրանցով մատակարարվող գազը նախատեսված լինի ոչ միայն Թուրքիայի, այլև Եվրոպայի համար), ապա դա խստապես կբարդացնի PKK զինյալների կողմից այդ խողովակաշարերիպայթեցումը։ Այդ մասին է վկայում քրդերի կողմիցԲԹՋ նավթամուղը չպայթեցնելը (վերջին տարիներին հաղորդվել է, որ PKK-ն այդ նավթամուղը պայթեցրել է միայն 1 անգամ՝ 2008թ. օգոստոսյան պատերազմից օրեր առաջ, սակայն ավելի ուշ հայտարարվեց, որ դա իրականում եղել է կիբեռհարձակման հետևանք)։Նշենք, որ նախկինում PKK-ըքանիցս պայթեցրել է «Քիրքուք-Յումուրթալըք» նավթամուղը, որը նույնպես ունի միջազգային նշանակություն և անգամ իր թողունակությամբ (70.9 մլն տոննա նավթ) գերազանցում է ԲԹՋ-ին (50 մլն տոննա նավթ)։ Չնայած դրան՝«Քիրքուք-Յումուրթալըք»նավթամուղն իր կարևորությամբ զգալիորեն զիջում է ԲԹՋ-ին, քանի որ իրականում դրանով փոխադրվում է ընդամենը 7.6 մլն տոննա (55.9 մլն բարել) նավթ: Եվ բացի այդ ԲԹՋ բաժնետոմսերի միայն 6.5%-ն է պատկանում թուրքական TPAO ընկերությանը, մինչդեռ «Քիրքուք-Յումուրթալըք» նավթամուղի թուրքական հատվածնամբողջովին պատկանում է թուրքական BOTAŞ ընկերությանը, ինչը և բավականին խոցելի է դարձնում Հյուսիսային Իրաքից եկող այդ խողովակաշարը:

Նույնը կարելի է ասել գազատարների պայթեցման մասին. PKK-ը նախկինում քանիցս պայթեցրել է Իրանից ու Ադրբեջանից եկող գազատարները, որոնք նախատեսված են եղել միայն Թուրքիային գազ մատակարարելու համար։ Ընդ որում՝ մատակարար երկրները, ըստ էության, չեն տուժել PKK-ի այդ պայթյուններից, քանի որ Թուրքիայի հետ գազային համաձայնագրերը ստորագրվածեն եղել «վերցրու կամ վճարիր» (take-or-pay) սկզբունքով: Այդսկզբունքովգազամատակարարըպարտավորէապահովելպայմանագրումնշվածգազիմատակարարմանառավելագույնծավալը, իսկգնորդըպարտավորէվճարելայդմատակարարումներիդիմաց՝անկախնրանից, թեհաշվետուժամանակահատվածումիրականումորքանգազէստացել: Այսպիսով, PKK գործողությունները բացասաբար են ազդում էներգետիկ միջանցք դառնալու Թուրքիայի հավակնությունների վրա: Խողովակաշարերի պայթեցումները ստվեր են նետում էներգակիրներ արտադրողների ու սպառողների համար հուսալի տարանցիկ երկիր ներկայանալու Թուրքիայի փորձերի վրա` նվազեցնելով նրանց կողմից Թուրքիայի պահանջված լինելը (պայթեցումները մեծ վնաս են պատճառում նաև Թուրքիայի տնտեսությանը)[10]: Դրա համար էլ հետագայում PKK-ի համար կբարդանա տարբեր երկրներից Թուրքիա մտնող գազատարները պայթեցնելը, եթե դրանք շարունակվելու են դեպի Եվրոպա։ Մյուս կողմից էլ դա Թուրքիայի իշխանությունների համար կհանդիսանա որոշակի զսպիչ գործոն՝ «Քրդական հարցի» կարգավորման ուժային տարբերակից հրաժարվելու և քրդաբնակ նահանգներում կայունություն ապահովելու համար, որտեղով անցնում են այդ գազատարները կամ կանցնեն նոր գազատարներ։ Այսինքն, գազային խոշոր միջանցք դառնալու համար Թուրքիայից պահանջվում է երկրի ներսում (քրդերի հարցում) և արտերկրում վարել զուսպ, կաշկանդված քաղաքականություն, ինչը չափազանց դժվար, միգուցե նաև անհնար կլինի գործող իշխանությունների պարագայում։

Գազային խոշոր միջանցք դառնալնէապես կմեծացնի Թուրքիայի տարածաշրջանային, աշխարհաքաղաքական նշանակությունը, պահանջարկը բազմաթիվ երկրների շրջանում, ԵՄ-ին ու գազի պաշարներով հարուստ տարածաշրջանային երկրներին, այդ թվում նաև Ռուսաստանին տարանցիկ կախվածության մեջ կդնի Թուրքիայից,մեծապես կնվազեցնի առաջին գազամատակարար Ռուսաստանից Թուրքիայի գազային կախվածությունը և վերջինիս հնարավորություն կտա Ռուսաստանի հետ խոսել ավելի կոշտ դիրքերից, էապես կազդի ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վրա, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի վրա, և Թուրքիան հետագայումկարող է փորձել էներգետիկ շանտաժի ենթարկել Բրյուսելին, ինչպես նաև հանդես գալիր տարածքով անցնող գազ վերավաճառողի դերում։

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

[1]Թուրքիայիէներգետիկքաղաքականությունը,ՀայկԳաբրիելյան, 2013թ., Փոփոխվողաշխարհ 2013/1 (4), ՌԱՀՀԿ,https://acnis.am/publications/2013/I/I.pdf

[2] Doğalgaz tüketimi 46 milyar metreküpü aşacak, Dünya, 01.02.2017, https://www.dunya.com/sektorler/enerji/dogalgaz-tuketimi-46-milyar-metrekupu-asacak-haberi-348121

[3]Türkiye Doğalgaz Tüketimi, Enerji Atlası, 01.01.2017, https://www.enerjiatlasi.com/dogalgaz-tuketimi/

[4]Türkiye’nin doğalgaz ithalatı 2016’da azaldı, Anadolu Ajansı, 26.02.2017, https://aa.com.tr/tr/ekonomi/turkiyenin-dogalgaz-ithalati-2016da-azaldi/759404

[5]Թուրքիայիէներգետիկպլանը, ՀայկԳաբրիելյան, ՆորավանքԳԿՀ, «ԳլոբուսԷներգետիկևտարածաշրջանայինանվտանգություն», թիվ 6, 01.12.2010, https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=5168&sphrase_id=59212

[6]Эрдоган: Турция стремится создать новый коридор доставки газа в Европу с РФ, ТАСС, 10.10.2016https://tass.ru/ekonomika/3692096

[7] Турция и Азербайджан создали энергетический коридор – президент, Trend, 29.09.2014, https://armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=117866

[8]Германия объявила о полном отказе от атомной энергетики к 2022 году, РИА Новости, 30.05.2011, https://ria.ru/eco/20110530/381648425.html

[9]Taner Yıldız: Petrolü Suriye’den mi geçireceksiniz, Hürriyet, 16.01.2014, https://www.hurriyet.com.tr/enerji-bakani-yildizdan-termik-santral-aciklamasi-27641059

 

[10]PKK մարտավարությանտնտեսականուղղվածությանշուրջ,ՀայկԳաբրիելյան, ՆորավանքԳԿՀ, 24.09.2015,https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=13818&sphrase_id=59212

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031