Մոսկվայում երեկ երեկոյան կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու մրցաշար հայ բռնցքամարտիկների մասնակցությամբ:
«Punch Boxing Promotions» ընկերության կազմակերպած երեկոյում 1-ին կիսաթեթեւ քաշային Հայկ Շահնազարյանը մրցավարների միաձայն որոշմամբ պարտության է մատնել ֆիլիպինցի Ալ Ռիվերային:
Երկրորդ մրցաշարում 1-ին կիսամիջին քաշային Մանվել Սարգսյանը «Fight For The Future»-ի շրջանակներում միավորներով առավելության է հասել Եվգենի Պավկոյի նկատմամբ՝ նրան պատճառելով կարիերայի առաջին պարտությունը: Այդ հաղթանակով հայ բռնցքամարտիկը նվաճել է «WBC International Silver»-ի թափուր տիտղոոսը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ AllBoxing.com-ի