Լրահոս
Օրվա լրահոսը

A1plus-ի լրագրողը՝ Օսիպյանին. «Ոստիկանները սեղմել են մեր կոկորդից»

Մարտ 19,2017 21:05

Հանրապետության հրապարակից դեպի Ազատության հրապարակ շարժվող ցուցարարներին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին չի հաջողվում լեզու գտնել: Օսիպյանը հորդորում է «հաճույքի համար» փողոց չփակել եւ երթեւեկությանը չխոչընդոտել, ցուցարարներն էլ բարկացած են, քանի որ իրենց մի մասին բռնությամբ հեռացրեցին Հանրապետության հրապարակից: Երթի ընթացքում A1plus-ի լրագրող Ռոբերտ Անանյանն ուղիղ եթերում Վալերի Օսիպյանին խնդրեց բացատրել, թե ինչով է պայմանավորված ոստիկանության կողմից ուժի գործադրումը:

«Հարցը տեղին չէ, ոստիկանները բռնություն չեն գործադրել, գործել են օրենքի սահմաններում»,-ասաց Օսիպյանը: Ռոբերտ Անանյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ ոստիկաններն, օրինակ, իրենց՝ լրագրողի եւ օպերատորի կոկորդից սեղմել են:  «Դուք խոչընդոտում եք մեր գործառույթներին»,-ի պատասխան ասաց Վալերի Օսիպյանը:

Ցուցարարներն «Արթուր» վանկարկելով շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Նրանք հայտարարում են, որ վաղը՝ 18 00-ին, կրկին հավաքվելու են Ազատության հրապարակում: Քիչ առաջ ոստիկանները կրկին ուժով տարան գետնին նստած ցուցարարներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Պայքարի այս ձևը մեր ժողովրդին ոչինչ չի տալու: Պետք է հրաժարվել բախումներ ենթադրող ամեն տեսակի գործողություններից: Հակառակ դեպքում նորից մի քանի ընտիր հայորդիներ հայտնվելու են բանտերում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031