«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված բողոքի երթի մասնակիցները քիչ առաջ նստեցին Հանրապետության հրապարակում՝ փակելով երթեւեկությունը: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց խնդրեց վեր կենալ: Ցուցարարները հրաժարվեցին, ինչից հետո ոստիկանները քաշքշելով հեռացրին մի քանի ցուցարարի:
Ապա ոստիկանական ուժերը շրջապատեցին ցուցարարներին, հեռացրեցին դեպքի վայրից: Սկսվեց հրմշտոց, սեղմված ցուցարարները բղավում են, խառնաշփոթ է: Իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ