Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անհայտ կորածի մայրը պահանջում է վերականգնել կենսաթոշակ ստանալու իրավունքը

Մարտ 19,2017 20:12

Տեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 20-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Սվետլանա Սարգսյանի կողմից ՀՀ Զինվորական կոմիսարիատի դեմ ներկայացված հայցադիմումի քննությունը:

Հիշեցնենք՝ Ս. Սարգսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը փոփոխել է հայցադիմումի հիմքերը՝ խնդրելով անվավեր ճանաչել հայցվորի՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու և կենսաթոշակ վճարելը դադարեցնելու որոշումները, ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Զինվորական կոմիսարիատի՝ հայցվորի կենսաթոշակային գործը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը չփոխանցելու գործողությունը, ինչպես նաև պարտավորեցնել ՀՀ Զինվորական կոմիսարիատին հայցվորի կենսաթոշակային գործը փոխանցել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը: Գործը գտնվում է դատաքննության փուլում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031