Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները չեն մասնակցելու հունիսի 16-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը, քանի որ այդ իրավունքը չեն նվաճել:
ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն աշխարհի թիմային առաջնության ուղեգիր ստանում են այն երկրները, որոնք դարձել են մայրցամաքների առաջնության չեմպիոն, մրցանակային տեղ են զբաղեցրել շախմատի վերջին համաշխարհային օլիմպիադայում (վերջինն անցկացվել էր Բաքվում, որին մեր ընտրանիները չեն մասնակցել), կազմակերպիչ երկիրը, մեկ երկիր էլ՝ ՖԻԴԵ-ի ընտրությամբ:
Aravot.am-ի տեղեկություններով, ՖԻԴԵ-ն այդ հարցով դիմել է Հայաստանի շախմատի ֆեդերացիային, սակայն համաձայնություն չի ստացել, քանի որ մեր շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հունիսին խոշոր երկու մրցաշարերի մասնակցության պայմանագիր է ստորագրել, իսկ առանց նրա մասնակցությունն անիմաստ է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև