Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցուցարարները նստել են գետնին. առայժմ չեն պահանջում Արփինե Հովհաննիսյանի հրաժարականը

Մարտ 19,2017 19:44

Ազատության հրապարակում այսօր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի աջակիցները հայտարարեցին, որ շարունակելու են բողոքի խաղաղ ակցիաները: Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը հիշեցրեց ցուցարարների պահանջները. քրեական գործ հարուցել Արթուր Սարգսյանի երկրորդ կալանքի համար միջնորդած դատախազի եւ միջնորդությունը բավարարած դատավորի նկատմամբ: Նրանք պահանջում են նաեւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:

«Նրա իմացությամբ եւ համաձայնությամբ է տեղի ունեցել Արթուր Սարգսյանի կալանավորումը: Նա ոչ լեգիտիմ որոշում է կայացրել»,-ասաց Շահեն Հարությունյանը: Ցուցարարներն առայժմ չեն բարձրացնում Արդարադատության նախարարի հրաժարականի հարցը, քանի որ դեռ պարզ չէ Արթուր Սարգսյանի մահվան գործում նրա մեղավորության աստիճանը:

Ցուցարարները երթով շարժվեցին Մաշտոցի պողոտայում, ապա նստեցին գետնին: Ոստիկանները շրջապատել են նրանց: Ցուցարարները շարունակում են Օպերային թատրոնին հարակից Ֆրանսիայի հրապարակում գետնին նստած մնալ՝ վանկարկելով՝ «Արթո՜ւր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031