Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սեյրան Օհանյանը մինչեւ մի քանի ամիս առաջ ազգային հերոս էր». Արմեն Մարտիրոսյան

Մարտ 19,2017 17:51

«Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը կայացած մարդիկ են: Ինձ համար ցանկացած անձ, որը իշխանության ժամանակ կառավարել է, արդեն իսկ սխալական է, բայց սխալական ենք բոլորս: Միաժամանակ, իրենց գործունեությունն իշխանության տարիներին դրական է եղել»,-«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի՝ Աջափնյակ վարչական շրջանում այսօր նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Սեյրան Օհանյանը մինչեւ մի քանի ամիս առաջ ազգային հերոս էր, եթե իշխանությունների սեւ PR-ը չլիներ: Ազգային հերոս էր, որովհետեւ բոլորս՝ թե իշխանությունը, թե ընդդիմությունը, ընդունում էինք՝ բանակը միակ կայացած կառույցն է: Եթե անհրաժեշտ էր լինում, մենք հենվում էինք բանակի վրա»,-համոզմունք հայտնեց Արմեն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով դաշինքի մյուս առաջնորդին՝ Վարդան Օսկանյանին, նա ասաց. «Նրան ես էլ եմ քննադատվել, բայց չեմ կարող չընդունել, որ նա բարձր կարգի դիվանագետ է, լավ բանակցող: Նրա ժամանակ ՀՀ-ի դեմ բանաձեւեր չեն ընդունվել»:

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, Մարտիրոսյանի խոսքով, Օսկանյանի նման հրաշալի կրթություն է ստացել. «Երկուսն էլ դիվանագետի հրաշալի կարիերա կարող էին ունենալ ԱՄՆ-ում, բայց եկան Հայաստան: 2003թ. Հովհաննիսյանը ձեր հետ պայքարում է եւ շարունակելու է պայքարել: Նա ձեր կողմից ժամանակին ընտրված նախագահն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031