Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զինվորական համազգեստով կնոջ խնդրանքը՝ Կարեն Կարապետյանին

Մարտ 19,2017 17:46

Լոռու մարզի Տաշիր քաղաքում նախընտրական հավաքի ժամանակ ՀՀԿ առաջին փոխնախագահ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը բնակիչներից մեկը նրան խնդրանքով դիմեց: «Ովքեր հաղթանակով են պատերազմից վերադարձել, խնդրում եմ հարգել նաեւ նրանց: Ամուսինս՝ Էդիկ Սոնոյանը (հագել եմ նրա զինվորական համազգեստը), պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ» մեդալներով,  բայց ստանում է երկրորդ կարգի հաշմանդամի թոշակ, որը չի բավականացնում կոմունալ ծախսերը վճարելու համար: Խնդրում եմ, որ նրա թոշակը դառնա զինվորական, որ կարողանա իր ընտանիքի վիճակը բարելավել»,-ասաց զինվորական համազգեստով տիկինը:

Նաեւ նշեց, որ եղբորորդին սովորում է Բժշկական համալսարանում. «Խնդրում եմ՝ աջակցեք, որ կարողանա ավարտել»: Կարեն Կարապետյանը կնոջ առաջին խնդրանքին այսպես արձագանքեց. «Եթե Ձեր ամուսնուն հասնում է ուրիշ թոշակ, հարցը կքննենք: Եթե չի հասնում ու բավարար չի, այնպիսի վիճակ ստեղծենք, որ թոշակներն ավելանան…»:

Ուսանող-եղբորորդու առնչությամբ էլ վարչապետը խորհուրդ տվեց նամակ հանձնել Կրթության նախարարությունը. «Վերջինս կարձագանքի, եթե դրա հնարավորությունը կա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031