Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նա բարոյական նշաձող սահմանեց». «ՕՐՕ»-ն հարգեց «Հաց բերողի» հիշատակը

Մարտ 19,2017 17:30

«Սասնա ծռերի» գործողության ժամանակ մի հայ ի հայտ եկավ եւ «սիրիր մերձավորիդ» պատգամն անմիջապես կյանքի կոչեց: Նրան կոչեցինք «հաց բերող»: Հացը մեզ համար սրբություն է: Նա բարոյական նշաձող սահմանեց, որն այս պահին ոչ մեկ չի գերազանցել»,-«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի՝ Աջափնյակ վարչական շրջանում նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին օրերս մահացած «հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակը: «Չլինեին այս իշխանությունները, «Սասնա ծռերի» գործողությունը չէր լինի, «Հաց բերողի» նկատմամբ էլ այս վերաբերմունքը չէր լինի: Այսօր փորձում են հասկանալ՝ բժիշկները ճի՞շտ են արել, թե ոչ, բայց չլիներ նրա երկրորդ կալանքը, ոչ հացադուլ կաներ, ոչ կհյուծվեր: Մահվան պատճառը հյուծվելն էր՝ ակնհայտ է»,-նկատեց Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ «Հաց բերողի» մահվան համար պատասխանատուն իշխանությունն է: «Էլի քաղբանտարկյալ կա՝ Արմեն Միքայելյանը՝ հրաշալի երիտասարդ՝ պայքարող եւ հայրենասեր»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031