Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծրագիրը խոստումից տարբերվում է հենց դրանով, որ ծրագիրը նշանակում է՝ գիտենք ինչպես եւ ոնց ենք անելու». Արփինե Հովհաննիսյան

Մարտ 19,2017 17:21

Մարտի 18-ին Իջեւան քաղաքում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ  ելույթ ունենալով՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը  հայտարարեց. «Մեր ուշադրության կենտրոնում միշտ գտնվում եւ  գտնվելու են սահմանամերձ համայնքների խնդիրները: Այն համայնքների, որոնք իրենց ամենօրյա գործունեության մեջ զգում են թշնամու, հակառակորդի ներկայությունը: Եվ ներկայությունը զգում են ոչ միայն  իրենց կենցաղի վրա, այլ նաեւ այդ ներկայությունը  ուղղակի  նկատվում է տարբեր ոլորտներում եւ խնդիրների մեջ: Եվ ես մի քանի մեր ծրագրերից եմ  ուզում խոսել, որոնք ուղղակիորեն վերաբերում են այս կամ այն ոլորտին:

Առաջին հերթին գիտեմ, որ էստեղ օրինակ Բերդ-Երեւան մայրուղու ճանապարհահատվածը գտնվում է բավականին բարդ վիճակում, որովհետեւ ենթարկվում է հակառակորդի ռմբակոծություններին: Գիտեմ, որ շրջանցիկ ճանապարհը անբարեկարգ է,եւ  դրա համար ուզում եմ ձեզ այսօր ասել, որ մեր ամենօրյա ծրագրերի մեջ ներառված են մի քանի ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներ: Խոսքը վերաբերում է առաջին  Բերդ-Այգեձոր-Չինարի հատվածին, Մովսես-Չորթան (պետք է լինի Չորաթան, ծանոթ.՝ Ո.Ս.-ի) –Նորաշեն հատվածին, ինչպես նաեւ Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեձոր հատվածներին: Ուզում եմ ասել ձեզ,որ ծրագիրը խոստումից տարբերվում է հենց դրանով, ծրագիրը  նշանակում է՝ գիտենք ինչպես եւ ոնց ենք անելու: Խոստման  ժամանակ ընդամենը ձեր ականջն ենք շոյելու մինչ այն պահը, երբ մի օր հնարավոր պետք է լինի, դառնա այդ խոստման ծրագիր դարձնելը»:

Նշենք, որ  Բերդ-Այգեձոր-Չինարի հատվածը այժմ երթեւեկի համար բարեկարգ է, իսկ Այգեձորը հարեւան չէ Պառավաքարին, այն Պառավաքարից մեծ հեռավորությամբ է գտնվում: Ա. Հովհաննիսյանը Այգեձոր գյուղի անունը հայտարարելուց  առաջ որոշ դադար տվեց, հավանաբար, նա  շփոթմամբ  նշեց  Այգեձորը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031