Լրահոս
Օրվա լրահոսը

Բախում Աշնակ գյուղում` ՀՀԿ-ականների եւ ՀՅԴ-ականների միջեւ

Մարտ 19,2017 16:24

Երեկ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում գրանցվել է հերթական նախընտրական միջադեպը` ՀՀԿ համակիրների անմիջական մասնակցությամբ: Aravot.am-ի տեղեկություններով, մարզի ճանապարհային ոստիկանության տարածքային բաժանմունքի նախկին պետի որդի Տավրոս Սափեյանը, որը ՀՀԿ թեկնածու Նաիրի Սահակյանի մտերիմն է, իր համախոհ մի խումբ երիտասարդների հետ, արդեն մի քանի օր է «զավթել» է գյուղամեջը: Տեղացիներից մեկի ներկայացմամբ, ջահելները գինովցած վիճակում, գրեթե ամեն օր վերահսկում են գյուղի անցուդարձը` խոչընդոտելով քաղաքական բոլոր ուժերի և մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների քարոզարշավը գյուղում, բացի Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր` Նաիրի Սահակյանի քարոզարշավից: Տավրոս Սափեյանը նույնիսկ հայտարարել է. «Գյուղը նվիրում եմ Նաիրոյին»:

Իսկ արդեն երեկ, Դաշնակցության քարոզարշավի ժամանակ «տավրոսականները», դարձյալ գինովցած, խոչընդոտել են Դաշնակցության մուտքը գյուղ, ինչի հետևանքով քաշքշուկ է տեղի ունեցել նրանց և գյուղացիների միջև, որոնք եկել էին մասնակցելու ՀՅԴ քարոզարշավին: Նույն օրը, երեկոյան, նույն երիտասարդների խումբը տապալել է նաև «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Խաչիկ Մանուկյանի ընտրարշավը գյուղում և սպառնացել են, որ այդպես կլինի ցանկացածի դեպքում:

Մինչ վերջերս Աշնակը մշտապես համարվել է այլակարծության օրրան, որը հայտնի է իր հայկական ամուր ավանդույթներով և հայրենիքին տված հերոսներով: Մինչդեռ, ինչպես նշեց մեր զրուցակիցը, գյուղը այսօր դարձել է «Տավրոսիկի ու Նաիրիկի հոր դուքանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031