Մարտի 18-ի երեկոյան Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տանը բնակչության հետ վարչապետ Կարեն Կարապետյանի, նախարարներ Վիգեն Սարգսյանի, Արփինե Հովհաննիսյանի նախընտրական հանդիպումը սովորականից տարբերվում էր:
Բեմի վրա միայն Կ. Կարապետյանն էր, ողջ հանդիպումն անցավ հարց ու պատասխանի միջոցով: Նոյեմբերյանցի գրող, գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը վարչապետին հարց տվողների մեջ էր:
Նա այնուհետեւ իր խոսքերով՝ «սյուրպրիզ արեց» վարչապետին` ասելով, որ վերջինս վաստակել է իր ընկեր կոչվելու իրավունքը ու նրան նվիրեց, ասմունքեց իր «Կյանքն անտառ է մի հին» բանաստեղծությունը: Դահլիճը ծափահարություններով ընդունեց անակնկալը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ