Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաշառք վերցնող դասախոսը վտանգում է սահմանին կանգնած զինվորին». Մարուքյանը՝ արմավիրցիներին

Մարտ 19,2017 14:12

«Հասկանում եմ՝ քաղաքացին ասում է՝ թոշակառու մարդ եմ… Մենք պայքարում ենք նաեւ թոշակառուների եւ նրանց սերունդների համար: Չենք կարող թույլատրել, որ հինգ տարին մեկ մեր ձայնը գնվի: Դա հարված է մեր արժանապատվությանը»,-Արմավիրում այսօր «ԵԼՔ» դաշինքի նախընտրական բակային հանդիպման ժամանակ խոսելով ընտրակաշառքը մերժելու կարեւորության մասին, ասաց դաշինքի պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանը:

«Երբ դասախոսը կաշառք է վերցնում, չի մտածում, որ դրանով վտանգում է սահմանին կանգնած զինվորին: Յուրաքանչյուր կաշառք տվող եւ վերցնող վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը, սահմանը, ազգային անվտանգությունը»,-համոզմունք հայտնեց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ «ԵԼՔ»-ը ներկայացրել է երեսուն քայլից բաղկացած նախընտրական ծրագիր, որը կնպաստի ՀՀ զարգացմանը. «Վաղը մյուս օրը չի կարող լինել մեկը, ով չի իմացել «ԵԼՔ»-ի ծրագրի մասին: Ձեր ամեն մի ձայնը հասնելու է մեզ, նոր տեխնոլոգիաները պաշտպանելու են Ձեր ձայնը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «ԵԼՔ» դաշինքի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031