«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Արամ Մանուկյանին, Գագիկ Ջհանգիրյանին, Ստեփան Դեմիրճյանին եւ Զոյա Թադեւոսյանին այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում դիմավորեցին զուռնա-դհոլով, աղ ու հացով: Նախընտրական հավաքի ժամանակ Արամ Մանուկյանը հայտարարեց. «Որոշ ուժեր գալիս ընդդիմադիր են խաղում, մինչդեռ ամիսներ առաջ իշխանություն էին: Մի ամիս հետո էլի իշխանության հետ կոալիցիա են կազմելու»:
Մանուկյանը նշեց՝ նախորդ տարվա ապրիլին 165 զոհ ենք տվել, իսկ այս տարի՝ արդեն 12-ը. «Ու այդ մարդիկ, ովքեր պատասխանատու են այդ ամենի համար, ընդդիմադիր են դառել՝ փող են բաժանում: Ո՞նց կարող է ընդդիմադիրը փող բաժանել եւ 500 ավտոմեքենայով գյուղեգյուղ պտտվել»:
Դաշինքի մեկ այլ թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն էլ համոզմունք հայտնեց, որ «կնոպկա» սեղմող թեկնածուներին ընտրել պետք չէ. «Եթե ընտրեք, հինգ տարի դուք նրանց ձայնը չեք լսելու: Հիմա ձեզ հազար ու մի բան են խոստանալու, բայց որտեղի՞ց, ումի՞ց են բերելու: Բյուջեից են թալանել, ձեզանից են թալանել, հիմա էլ թալանածի մի չնչին մասը ձեզ են վերադարձնելու, ասելու են՝ մեզ ձայն տվեք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ