Լողի հայկական դաշնությունը մրցաշրջան 2017-ը սկսելու է ապրիլի 27-ից 29-ը կայանալիք Հայաստանի առաջնությունով:
Առաջնության արդյունքներով կազմավորվելու հավաքականի կազմը, որը նախապատրաստվելու է ընթացիկ տարում կայանալիք միջազգային մեկնարկներին: Իսկ այդպիսիք քիչ չեն լինելու. Ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունը (հուլիսի 16-30, Բուդապեշտ), 25 մետրանոց լողավազաններում աշխարհի առաջնությունը (դեկտեմբերի 13-17, Կոպենհագեն), պատանիների աշխարհի առաջնություն (օգոստոս, Ինդիանապոլիս): Այդ պատասխանատու մեկնարկներին արժանապատիվ մասնակցելու նպատակով Հայաստանի մեծահասակների եւ պատանիների հավաքականները հունիս ամսին համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնելու Ծաղկաձորում, իսկ մրցաշրջանի վերջին կարեւոր մեկնարկը կլինի Հայաստանի առաջնությունը, որը նախատեսվում է առաջին անգամ անցկացնել հոկտեմբերի 15-ից 17-ը՝ Արցախում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի