«Եթե հաղթեն ընտրակեղծիքն ու ընտրակաշառքը, երկրում ոչ մի լավ բան չի կարող լինել: Ապրիլի երկուսին մերժե՜նք այն ուժերին, որոնք երկիրը հասցրել են այս վիճակին»,-Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում այսօր նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նրա բնորոշմամբ՝ ՀՀ-ի ներկայիս ծանր վիճակը չի արդարացվում Արցախյան հակամարտությամբ. «Դա ազդում է, բայց չի կարելի արդարացնել միայն արտաքին գործոններով: Այս վիճակին հասցրել են կոնկրետ քաղաքական ուժեր»:
Դեմիրճյանը վստահեցրեց, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հետամուտ է լինելու երկրում օրինականության հաստատմանը. «Թալանված միջոցները պետք է վերադարձվեն բյուջե, եւ դա ոչ մի կապ չունի «կուլակաթափության» հետ: Ժողովրդին «կուլակաթափ» է արել այս վարչախումբը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ