Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանամերձ ճանապարհի անվտանգության վերաբերյալ Aravot.am-ի հարցը` վարչապետին

Մարտ 18,2017 23:18

Նոյեմբերի 18-ի երեկոյան Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տան լեփ-լեցուն դահլիճում կայացավ վարչապետ Կարեն Կարապետյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, արդարադատության նախարար  Արփինե Հովհաննիսյանի հանդիպումը բնակչության հետ: 250 տեղանոց դահլիճը եւ օթյակը չէին տեղավորել  մասնակիցներին, մարդկանց մի մասը ոտքի վրա էր: Բեմին միայնակ գտնվող  վարչապետը մի քանի անգամ ներողություն  խնդրեց  հանդիպման նախատեսված ժամից ուշանալու համար:

Նա ասաց, որ իրենց նախընտրական ծրագիրը ծանոթ է ընտրողներին եւ առաջարկեց իրեն  հարցեր ուղղել: Բազմաթիվ հարցեր հնչեցին Բագրատեշենի մաքսակետում պարտադիր պետական ապահովագրության մենաշնորհի, ապրիլյան  պատերազմի մասնակիցների զինվորական գրքույկներում  համապատասխան նշումներ չկատարելու, Նոյեմբերյանի ջուր օգտագործողների ընկերության աշխատողներին ամիսներով աշխատավարձ չվճարելու, բանակում հաշմանդամ դարձած զինծառայողի  անբավարար թոշակի եւ այլ խնդիրների մասին:

Aravot.am-ի թղթակիցը կառավարության ղեկավարին ասաց, որ նրա թիկունքում  գտնվող «Անվտանգություն, առաջընթաց» կարգախոսը կարեւոր է, իր հարցը վերաբերում է մարդկանց ֆիզիկական անվտանգությանը: Միջպետական ճանապարհի մաս կազմող Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհը կիսաքանդ է,  նույն ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը ձգվում է ադրբեջանական դիրքերի դիմաց, այն գնդակոծության համար թիրախ է:

Ադրբեջանցիները Ղազախի շրջանի Մազամ գյուղ մտնող ճանապարհի անվտանգությունն ապահովելու համար քարե երկար ցանկապատ են կառուցել, իսկ Հայաստան-Վրաստան ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը գնդակոծությունից   անպաշտպան է: Վարչապետին առաջարկեցինք այդ հարցը լուծելու, սահմանամերձ  ճանապարհը կրակոցներից անվտանգ դարձնելու համար ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում քարե սալիկներ տեղադրել, կամ ավազի կույտեր փռել, կամ էլ մառախլապատ եղանակին արագ աճող բարդիներ տնկել, որպեսզի միջպետական, սահմանամերձ ճանապարհով երթեւեկը տեսանելի չլինի ադրբեջանական զինուժի համար:

Վարչապետը ասաց, որ ինքն էլ է կարեւորում առաջադրված խնդիրը, մարտի 18-ին  այդ հարցերը քննարկել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ, որպեսզի  համապատասխան լուծումներ գտնեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031