Լրահոս
Օրվա լրահոսը

Վետերանների ակումբի Դաշնակցական անդամը՝ Մարուքյանին. «Ես խնդրում եմ, մինչեւ դաշինք կազմելը, մի հատ քո ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին ասես» (Տեսանյութ)

Մարտ 18,2017 23:10

«Ձեզ ասեմ, էս անգամ, որեւէ մեկը չի կարողանալու ասի, իրանց չենք ընտրում, բայց ընտրվում են: Չի լինելու տենց բան, ում ընտրեք, նա էլ ընտրվելու է,- այսօր Վանաձորի «Վետերանների ակումբ»-ի անդամների հետ հանդիպման ժամանակ «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ այս ընտրություններին ոչ մի ընտրողի քվե չի կորչելու: Միաժամանակ պարզաբանեց. «Մարդիկ փող են վերցնում, գնում իշխանությանը ընտրում, որպեսզի արդարացնեն իրենց արածը, ասում են «դե ո՞վ ա իրանց ընտրել որ: Մենք միշտ ընդդիմություն ենք ընտրում, իրանք են ընտրվում»»:

Ակումբի անդամներից մեկը Մարուքյանից հետաքրքրվեց. «Կեղծիք չի ըլնելու՞, էդ ո՞նց ա ամեն տարի ըլնմա»:

-Ե՞րբ ա եղել: Քաղաքապետի ընտրության ժամանակ մենք ստացել ենք 10.400 ձայն, ՀՀԿ-ն ստացել է 14.000 ձայն: Գնացել իրանց ձեռով ընտրել են: ՕԵԿ-ը ստացել է 5000 ձայն, ԲՀԿ-ն՝ 2000 քանի ձայն: Մենք չենք ստացել չէ մեծամասնություն: Մենք չենք հաղթել,- բացատրեց Էդմոն Մարուքյանը:

Վետերանների ակումբի անդամներից մեկը, ով իր խոսքով «27 տարվա Դաշնակցական է», պատգամավորության թեկնածուին, խնդրեց պարզաբանել՝ իր եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները. «Ես խնդրում եմ, մինչեւ դաշինք կազմելը, մի հատ քո ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին ասես: Ոնց եղավ, որ դուք դաշինք դառաք: Առանց իրա հնարավոր չէ՞ր, դուք ավելի ուժեղ չէիք լինի»:

-Եղել է բազմաթիվ տարաձայնություններ, բոլորդ էլ լավ գիտեք: Ու հիմնականում էդ դեբատը բացվել է իրանց կողմից: Մենք չենք էլ պատասխանել, էդ կռիվների մեջ չենք մտել: Էդ ընտրությունները երբ որ ավարտվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը ցրվել է, հրաժարական են տվել իրանք: Եւ իրանք ասում են, որ սխալ ստրատեգիա են կիրառել: Հիմա, մարդիկ եկել են, մենք միավորվել ենք, եկել ենք Հայաստանի վերաբերյալ ընդհանուր տեսլական ենք կազմել: Հիմա, եթե գնանք, ընկնենք, թե Հայաստանում, ո՞վ ,ում մասին, երբ ա ի՞նչ ասել, Հայաստանում ոչ մեկ ոչ մեկի հետ երբեւէ չի կարա միավորվի,- պարզաբանեց Էդմոն Մարուքյանը:

Դաշնակցականը, առաջին հարցի պատասխանը լսելուց հետո, Մարուքյանին ուղղեց հաջորդ հարցը. «ԱԺ ընտրություններից հետո, քաղաքապետի նոր ընտրություն լինելու է, թե՞ չէ»:

-ԱԺ ընտրություններից հետո, էն կոալիցիան, որ հիմա իրենք ստեղ ստեղծած ունեն, դա քանդվելու է: Ես ձեզ տեղեկացնում եմ: Բայց մի պայմանով, եթե մենք հաղթենք: Դա քանդվելու է, եւ էստեղ նոր քաղաքապետ է ընտրվելու»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031