Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ բանավեճ՝ Գեղհովիտում. կոմունիստ-պապիկը մեղադրանքների տարափ թափեց Արամ Մանուկյանի վրա (Տեսանյութ)

Մարտ 18,2017 22:57

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական հավաքի ավարտին տարեցներից մեկը բանավեճի բռնվեց դաշինքի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ: Ծերունին ասաց, որ

ՀՀՇ-ն ժամանակին թալանել է երկիրը, ներկայիս ՀՀԿ-ն ու մյուս ուժերն էլ ՀՀՇ-ից են սերվել: Արամ Մանուկյանը նկատեց, որ տարեցը փոքր-ինչ զայրացած է: «Ի՞նչ զայրացած…Իմ ստանո՜կը…երեսուն տարի «տոկար» էի աշխատում, իմ ստանոկը բարձեցին պարսիկի մեքենան՝ ուղարկեցի՜ն…հիմա ո՞ւմ վստահեմ»,-բորբոքվեց ծերունին:

Արամ Մանուկյանը նկատեց, որ տղամարդու ասածներում ճշմարտություն կա, բայց պետք է նկատել, որ այդ տարիներին ՀՀՇ-ն եւ ժողովուրդն Արցախում 6000 զոհով 12000 կմ գրավեցին. «Հիմա ասում ենք, որ եկեք այդ տարածքն ու հաղթանակը պահենք: Դու քո ստանոկի դարդն ես անում, ես էլ ասում եմ, որ այսօր ՀՀ մեկ միլիոն քաղաքացի երկրում չէ»:

Բանավեճն ավելի թեժացավ. բանը հասավ բղավոցներին: Պապիկն ասաց, որ կոմունիստական գաղափարախոսությանն է կողմ: «Ժողովրդի անունից մի՛ խոսա՝ կոմունիստ ես, կոմունիստ մնա…»,-կողքից միջամտեց գեղհովիտցիներից մեկը:

Ի վերջո, Արամ Մանուկյանն ու կոմունիստ-պապիկն իրարից ձեռքսեղմումով բաժանվեցին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031