«Ձեր ձայնը ոչ թե թանկ է, այլ անգին: Չի կարելի անգին ապրանքը վաճառել: Ասենք՝ պապու, հոր գերեզմանը, հայրական տունը չի կարելի վաճառել»,- Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն այս խոսքերով դիմեց հավաքի մասնակից քաղաքացիներին:
«Նույնն էլ Ձեր քվեն է, այն գին չունի, որովհետեւ ձեր երեխաների, թոռան ապագան է»,-համեմատություն արեց նա՝ կոչ անելով ընտրակաշառքները մերժել: Ջհանգիրյանը մարտունեցիներին խորհուրդ տվեց ընտրել նրանց, ովքեր գիտեն ժողովրդի դարդն ու ցավը:
Դաշինքի պատգամավորի թեկնածու Զոյա Թադեւոսյանն էլ իր հերթին կոչ արեց թաղապետերի ու գյուղապետերի «հախից գալ», չվախենալ նրանց հնարավորություններից եւ քվեարկել խղճի թելադրանքով:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ