Գեղարքունիքի մարզում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական հավաքներն այսօր շարունակվեցին Մարտունի քաղաքում, որտեղ եւս անդրադարձ եղավ Արցախյան հակամարտությանը: «Ադրբեջանի եւ ՀՀ իշխանություններին ձեռք է տալիս «ոչ պատերազմ ոչ խաղաղություն» վիճակը, որովհետեւ այդ պայմաններում ժողովուրդը չի ըմբոստանում, այլ արտագաղթում է: Հալումաշ ենք լինում այս վիճակից, քանդվում ենք, իսկ իշխանություններին դա չի հետաքրքրում, նրանք լավ էլ կազմակերպում են արտագաղթը»,-հայտարարեց դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
«Տիգրան Սարգսյանի ասածը հիշո՞ւմ եք՝ «մնան, որ հեղափոխություն անե՞ն»…Իշխանություններին պետք է, որ դատարկ Հայաստան լինի: Եթե սրան հակահարված չտանք, թասիբ չունենք»,-նկատեց Մանուկյանը:
Ըստ նրա՝ հայերին Հայաստան բերելու միակ տարբերակն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն է, որը կերաշխավորի հետեւյալը. «Ղարաբաղը լինելու է Ադրբեջանի կազմից դուրս՝ իրավաբանորեն»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ դաշինքը կողմ է Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակին (Մադրիդյան սկզբունքներ):
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ