Այսօր կայացավ ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը ձգում մրցաձեւից: Մասնակցեցին Երեւանի, հանրապետության մարզերի, սահմանամերձ գոտիների, հանրապետության բուհերի եւ Ջավախքի շուրջ 110 մարզիկներ, այդ թվում նաեւ՝ հինգ աղջիկ:
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ առաջնության արդյունքներով կազմավորվելու են պատանիների, մեծահասակների եւ վետերանների հավաքականները, որոնք կնախապատրաստվեն մայիսի 18-ից 22-ը Կիեւում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
«Ուժեղ կազմով հավաքականներ են ձեւավորվում: Կան Եվրոպայի չեմպիոն ու մեդալակիր մարզիկներ, որոնք ի վիճակի են պայքարել նոր մեդալների համար: Օրինակ, վետերանների հավաքականի անդամ Արարատ Շահինյանն այսօր 210 կգ-ով աշխարհի ռեկորդ սահմանեց: Մեր ուժային եռամարտիկներն ընդհանրապես միջազգային մրցահարթակներում հաջող են հանդես գալիս: Հույս ունենք, որ այս անգամ էլ ավանդույթը չի խախտվի: Հավաքականները համալրվեցին այսպես:
Կարդացեք նաև
Պատանիներ. Հովհաննես Անտոնյան, Ռուդիկ Ավդալյան, Ժորա Բարսեղյան, Սամվել Պողոսյան, Գոռ Մարդումյան, Արմեն Ղալումով, Վարդան Հայրապետյան:
Մեծահասակներ. Գոռ Խաչատրյան, Ռազմիկ Ալեքսանյան, Յուրա Մայիլյան, Կարեն Դավթյան, Էրիկ Լեւոնյան, Հակոբ Հակոբյան, Նվեր Ղարիբյան, Սարգիս Ստամբուլցյան, Վիլյամ Սարոյան:
Վետերաններ. Գագիկ Սարոյան, Կարեն Հովհաննիսյան, Արարատ Շահինյան: Հնարավոր է, որ այս թիմին միանա նաեւ ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Դանիելյանը», – ասաց Գագիկ Սարոյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ