Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այս ամենի նպատակը միայն քվե կորզելն է». Թաթուլ Մանասերյան

Մարտ 18,2017 20:58

Այսօր՝ մարտի 18-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին Հայաստանի առաջատար տնտեսագետ-վերլուծաբաններն ու փորձագետները:

«Խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի տնտեսական խոստումները» խորագրով քննարկման մասնակիցներն, ընդգծելով խորհրդարանական ընտրությունների կարևորությունը, նկատեցին, որ այս տարիների ընթացքում խաթարվել է հանրության հավատը` քաղաքակիրթ ճանապարհով ընտրություններ անցկացնելու և երկրի համար իրական առաջընթաց ապահովելու նկատմամբ: Քննարկման մասնակիցների գնահատմամբ՝ երկրի համար այս բախտորոշ փուլում տնտեսագիտական հանրությունն ու փորձագետները չպետք է հայտնվեն դիտորդի կարգավիճակում և պետք է օգնեն հանրությանը սթափ գնահատել քաղաքական ուժերի տրված խոստումները, իսկ քաղաքական ուժերին՝ բարելավել տնտեսական ծրագրերի մասնագիտական հիմքերն ու ավելի իրատեսական ծրագրերով նպաստել երկրի տնտեսության այնքան սպասված առաջընթացին:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ նախընտրական փուլում քաղաքական կուսակցությունները դիմում են պարզ մանիպուլյացիաների` հանրության մոտ ձևավորելով բարեփոխումների ակնկալիքներ, որոնք իրականում անիրատեսական են: Ըստ Մանասերյանի, կուսակցությունների ու դաշինքների ծրագրերում այսօր ներառված են տնտեսական բարեխոսների վերաբերյալ մի շարք դրույթներ, որոնք որևէ քննադատության չեն դիմանում:

Տնտեսագետ Մարգարիտա Եղիազարյանը, մասնավորապես, նկատեց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի ներկայացուցիչները խոսում են թոշակների, աշխատավարձերի, նպաստների շեշտակի բարձրացման, բանկերում վարկերի մարման մասին՝ առանց մատնանշելու թե ինչ ռեսուրսով ու միջոցներով են դրանք իրականություն դարձնելու: «Այս ամենի նպատակը միայն քվե կորզելն է, ոչ ավելին, ինչն անազնիվ մոտեցում է»,-նշեց Եղիազարյանը:

Ֆերմերների միության նախագահ Սարգիս Սեդրակյանը խոսելով գյուղատնտեսության խնդիրների մասին՝ նկատեց, որ դատարկ խոստումների փոխարեն հարկավոր է կանգնել գյուղացու կողքին և որևէ մոդել առաջարկելուց առաջ, անպայման, հաշվի առնել Հայաստանի առանձնահատկությունները և հայ գյուղացու իրական պրոբլեմները: Հայաստանի Բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանն էլ անդրադառնալով մի շարք ուժերի նախընտրական վ ծրագրերում շահարկվող բանկային տոկոսադրույքների կտրուկ նվազեցման խոստումներին՝ դրանք որակեց անիրատեսական:

Քննարկման ընթացքում որոշվեց առաջատար մասնագետների ներգրավվածությամբ ստեղծել մշտական հարթակ` պլատֆորմ, որի միջոցով անկախ փորձագիտական գնահատականներ ու վերլուծություններ կներկայացվեն հանրության դատին: Որոշում ընդունվեց եռօրյա ժամկետում հանրությանը ներկայացնել հիշյալ հարթակի մասնակիցների անունները:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031