Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հավաքի ժամանակ այսօր որոշ տեղացիներ կարճ զրույցի բռնվեցին դաշինքի պատգամավորի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հետ: Տղամարդկանցից մեկն ասաց, որ թալանչիներին պետք է վերացնել:
-«Պետք է իշխանություն տաս, որ թալանչիներին վերացնենք»,- չհամաձայնեց Ջհանգիրյանը:
-«5 ձեն տալիս ենք…»,-շարունակեց երանոսցին:
Կարդացեք նաև
-«5 ձենով չի լինի՜»,-պնդեց պատգամավորի թեկնածուն, ապա կոչ արեց «դուխով» լինել, չծախվել: Երիտասարդներից մեկն ակնարկեց, թե «վերեւներում» արդեն ծախվել են: Երբ հետաքրքրվեցինք, թե «վերեւներն» ովքեր են, երանոսցիները չցանկացան փակագծերը բացել:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ