Լրահոս
Օրվա լրահոսը

Ականատեսի պատմելով՝ ոստիկանների հրմշտոցից մի կնոջ ուսը կոտրվել է

Մարտ 18,2017 20:15

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այս պահին Մաշտոցի պողոտայով ընթացող բողոքի երթի մասնակիցների այն դժգոհություններին, որ ոստիկանների հրմշտոցի ժամանակ մի կին է ուշաթափվել, ասաց, որ տեղյակ չէ:  Ականատեսներից մեկը սկսեց Օսիպյանին պատմել, թե ինչ է տեղի ունեցել. «Լաուրա, եթե չեմ սխալվում, Զաքարյան: Ես նրա կողքին կանգնած էի, երբ ընկավ, ոստիկանները շարունակում էին հրել, ու նրա վրա մի քանի մարդ ընկավ, ուսը կոտրվեց: Տեղեկացրին, որ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց»:

Օսիպյանն էլ երթի մասնակիցներին տեղեկացրեց, որ այդ կնոջն, այո, տեղափոխում են հիվանդանոց, ու նա ասել է, որ ուղղակի ուսի հատվածում ցավ է զգացել.«Թե հետագայում ինչ կլինի, չեմ կարող ասել»:

Այս պահին երթը շարժվում է դեպի կառավարության շենք: Հիշեցնենք, որ Ազատության հրապարակից օրերս մահացած Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան համար մեղավորներին պատժելու պահանջով Ազատության հրապարակից բողոքի ցույցից հետո մասնակիցները երթ սկսեցին:

Նրանք պահանջում են արդարադատության նախարարի եւ գլխավոր դատախազի հրաժարականը, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ինչպես նաեւ, նրանք պահանջում են քրեական գործ հարուցել դատավոր Մկրտչյանի եւ Էդ. Հակոբյանի նկատմամբ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031