Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Շահեն Հարությունյանի` Մաշտոցի պողոտայում ոստիկանները հրմշտում են երթի մասնակիցներին. մի քանիսը ուշաթափվեցին

Մարտ 18,2017 19:56

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, դիմելով երթի մասնակիցներին, ասաց, որ ամբողջ պատասխանատվությունը երթի մասնակիցների վրա է:

Ազատության հրապարակին հարող Մաշտոցի պողոտայում այս պահին բավականին լարված վիճակ է: Ոստիկանները շղթայի մեջ էին վերցրել երթի մասնակիցներին, որոնք փորձում էին երթով շարժվել կենտրոնական փողոցներով: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի  Օսիպյանը դիմելով հավաքված մարդկանց, հորդորում է չխանգարել երթեւեկությունը եւ ազատ հատվածով քայլել:

Օսիպյանը Շահեն Հարությունյանի հետ զրույցում ասաց. «Սրանք անկարգություններ են»: Մինչդեռ Շահենը պնդում էր, որ սա խաղաղ երթ է:

Օսիպյանն ասաց, որ մարդիկ դիտավորյալ յոթ-ութ րոպե փակել էին փողոցը, իսկ երթի մասնակիցները պնդեցին. «Այստեղ ժողովուրդն է որոշում»:

«Եթե այստեղ մի բան լինի, կնշանակի դուք դիտավորյալ բախում եք հրահրում»,-ասաց Օսիպյանը: Այս պահին երթի մասնակիցները շարունակեցին իրենց ակցիան, շարժվում են դեպի կառավարության շենք: Շահեն Հարությունյանն ասաց, որ ոստիկանների հրմշտոցի արդյունքում մի քանիսը ուշաթափվել է, մի քանիսի ոտքերն են վնասվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031