Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում. Օսիպյանը ցուցարարներին ասաց՝ «Բախման եք տանում» (Տեսանյութ)

Մարտ 18,2017 19:46

Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց բողոքի երթ, որի մասնակիցներն, ինչպես արդեն տեղեկացրել էինք որոշեցին երթով շարժվել կենտրոնական փողոցներով: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը դիմելով երթի մասնակիցներին, ասաց. «Դուք արհեստականորեն տանում եք բախման: Խնդրում եմ այս հատվածն ազատ թողեք»: Խոսքը Օպերային հարակից Մաշտոցի պողոտան է, որտեղ ոստիկանական պատնեշ է: Մի քաղաքացի մոտեցավ Օսիպյանին եւ ասաց. «Դուք եւ ձեր իշխանություններն արդեն տանում են բախման»:

Օսիպյանը հորդորում է առաջ գնալ ազատ տեղերով: Լարված իրավիճակ է, մարդիկ բավականին բորբոքված «Արթուր» են վանկարկում:

Ոստիկանությունը մարդկանց հրելով փորձում է բացել Մաշտոցի պողոտայի երթեւեկելի հատվածը:

Հանրահավաքի մասնակիցներն այս պահին ոչ մի կողմ չեն կարողանում շարժվել:

Օսիպյանը Շահեն Հարությունյանին էր փորձում դիմել, սակայն հավաքված մարդկանց վանկարկումները խլացրեցին Օսիպյանի ձայնը:

Մանրամասներն՝ առաջիկայում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    մարդուն աչքերին առջեւ ընկերները սպանեցին,
    յետոյ զինք օրերով պատանդ պահեցին,
    եւ նա դեռ այսքան համբերութիւն, հանդարտութիւն ունի՝ այդ արարքները փառաբանողների նկատմամբ…

    տպաւորիչ է

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031