Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են Արփինե Հովհաննիսյանի եւ գլխավոր դատախազի հրաժարականը

Մարտ 18,2017 19:21

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկել է բողոքի ցույցն ի պաշտպանություն օրերս մահացած Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի»:

Շահեն Հարությունյանն ասաց, որ երեկ պահանջ էին ներկայացրել կառավարությանը՝ Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրում: Սակայն, ինչպես Շահեն Հարությունյանն ասաց, կառավարությունից որեւէ պատասխան չեն տվել,  իսկ դա նշանակում է, որ մերժում են. «Անգամ մերժման պատասխանը չեն տվել: Եթե չկա պատասխան, դա նշանակում է՝  հրաժարվում են: Երեկ նշել էի, ունենք երեք կարեւոր հարց: Հանրության մեջ կարծիք կա, որ մենք թատերաբեմ ենք դարձրել եւ բացառապես Արթուրին հուղարկավորելու պահանջն ենք ներկայացնելու: Հիշեցնեմ երեքը՝ առաջինը՝ ամենահրատապը՝ Արթուրին հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում: Պատասխանատվության ենթարկել անձանց, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապ են ունեցել Արթուրի սպանության հետ: 3-րդ՝ կյանքի կոչել բոլորիս նպատակը՝ Սերժ Սարգսյանին հեռացնել իր աթոռից»:

Շահեն Հարությունյանը դիմելով ցույցի մասնակիցներին, ասաց, որ երեկ առաջին պահանջը ներկայացրել են, այսօր ավելանում է երկրորդ պահանջը:

«Մինչ պահանջին անցնելն ասեմ՝ այս օրերին ամբողջ ֆեյսբուքում սպառնալիքներ են՝ իբր թե Շահենից հեռու մնացեք, անձնական նամակներ երեխեքին: Էսօր ինֆորմացիա է տարածվել, որ Ազատության հրապարակում կրակոցներ են եղել, բնականաբար, ծիծաղելի ա: Սպառնալիքներ են, նման բան չի եղել»:

Շահենն ընթերցեց Արթուր Սարգսյանի բանտային նամակներից մի հատված. «Չմանրամասնելով անօրինական գործով փաստական հանգամանքները, գտնում եմ, որ բոլոր գործողությունները թե Հակոբյանի, թե դատավոր Մկրտչյանի կողմից ապօրինի են, չեն բխում ՀՀ օրենքներից, ինչպես նաեւ հաշվի չառնելով իմ առողջական ծանր վիճակը՝ հայտարարում եմ հացադուլ: Հայտարարում եմ, որ առողջության էլ ավելի վատթարացման դեպքում մեղավոր ճանաչել Էդ. Հակոբյանին, Արամ Մկրտչյանին, քանի որ նրանք իրենց գործողությունով դրդեցին ինձ այս քայլին»:

Նամակից հետո Շահենը անցավ հաջորդ պահանջին՝ «Պահանջում եմ գործ հարուցել Էդ. Հակոբյան կոչեցյալի եւ Ա. Մկրտչյանի նկատմամբ»:

Ցուցարարները «այո» բացականչություններով դրական պատասխան տվեցին այս պահանջին:  Երկրորդ պահանջի երկրորդ հատվածը, ըստ Շահենի, « Պահանջում ենք աշխատանքից հեռացնել, կամ չգիտեմ, ոնց են ձեւակերպում, ՀՀ արդարադատության նախարարին եւ գլխավոր դատախազին»: Այս պահանջներն էլ հավաքվածները դրական ընդունեցին:

Ցուցարարներն այս պահին երթ սկսեցին դեպի կենտրոնական փողոցներ, նրանք վանկարկում են՝ «Արթուր, Արթուր», «Հաց բերողին սպանել են»:

Շահենը նաեւ հիշեցրեց, որ այսօր Արթուր Սարգսյանի դիահերձումն է եղել, հակառակ փաստաբանների այն պնդմանը, որ սպասեն մինչեւ անկախ փորձագետներն էլ միանան եւ ներկա լինեն դիահերձմանը:

Ցույցից մանրամասներն՝ առաջիկայում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031