Մարտի 18-ին Իջեւան քաղաքում կայացած հանդիպման ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Ես իրականում ամպագորգոռ խոսքեր շատ քիչ եմ ասում, եւ կարող է իմ մոտ բնական չստացվի, բայց ես ուզում ձեզ բոլորիդ բացատրել, որ մենք շատ լավ գիտակցում ենք, որ գլուխն ինչի տակ ենք վերցնում եւ շատ լավ գիտակցում ենք, որ մեր անձնական կյանքը կյանք չէ, առավոտից երեկո այս բեռի տակ, սրա տակից պետք է դուրս գանք:
Եւ մենք շատ ենք ուզում, որպեսզի դուք մեզ այդ դուխը տաք: Մենք մեր ներքին դուխը ունենք, բայց թիկունքը զգալու խիստ անհրաժեշտություն ունեք: Դրա համար բոլորիդ լավ տրամադրություն, ուռա»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև