Այսօր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը Գեղարքունիքի մարզում քարոզարշավի էին: Մինչ Վարդենիս հասնելը ճանապարհին դաշինքի անդամներին դիմավորեցին գառ մորթելով:
Դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանն ամեն տեղ մարզի բնակիչներին դիմում էր իրենց բարբառով՝ «Իմա՞լ եք», եւ ամեն տեղ, որտեղ կանգ էր առնում ելույթ ունենալու՝ նույն տեքստն էր ասում: Բացառություն չէր նաեւ դաշինքի մյուս անդամը՝ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Օհանյանը գեղարքունիքցիներին կոչ էր անում ընտրել իրենց դաշինքին, որովհետեւ այս դաշինքն է միայն ունակ կարճ ժամանակահատվածում երկրում կտրուկ դրական փոփոխություններ անել:
Կարդացեք նաև
«Մեր թիմում Րաֆֆի Հովհաննիսյանն է, Վարդան Օսկանյանը, որոնք արտաքին գործերի նախարարներ են եղել, նրանց շնորհիվ միջազգային ասպարեզում մեր պետության վարկն են բարձրացնելու, միջազգային երաշխիքներ ձեւավորելու»,- ասաց Օհանյանը:
Վարդան Օսկանյանն էլ ասաց, որ իշխանություններն այս տարիներին որեւէ ոլորտում հաջողություն չեն ունեցել, տապալել են տնտեսությունը, ապականել են երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը, դիվանագիտական ճակատում որեւէ հաջողություն չունեն, ղարաբաղյան բանակցությունները մտցրել են խորը փակուղու մեջ, որի պատճառով էլ պատերազմի վտանգը կախված է մեր գլխին. «Երբ դիվանագիտությունը ձախողվում է, թնդանոթներ են սկսում հնչել եւ հենց դա տեղի ունեցավ մի տարի առաջ: Ժամանակն է իշխանություններին ասել՝ ցտեսություն, ժամանակն է թողնեն գնան, իշխանությունը հանձնեն նրանց, որոնք կկարողանան երկրում իրավիճակ փոխել»:
Օսկանյանի խոսքերով՝ երբ ուժեղ դիվանագիտությունն ու պաշտպանությունը միավորվում են, սա անպայման արդյունքներ է տալիս:
Ըստ Օսկանյանի, իրենց ընտրություններով հնարավոր է իշխանափոխության հասնել, եւ վստահեցրեց. «Մենք կարող ենք հասնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության ճանաչմանը կամ Հայաստանի հետ վերամիավորմանը: Այստեղ հսկայական փորձ ենք կուտակել Րաֆֆի Հովհաննիսյանն ու ես, Սեյրան Օհանյանը պաշտպանության ոլորտում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
այս մարդուն միակ յոյսը այն է որ երիտասարդ քուէարկողները, տարիքի բերումով, չգիտնան թէ ինք ո՞վ է եղել, ի՞նչ է արել – կամ ոչ – Հայաստանում… իսկ աւելի տարիքոտներն ալ՝ չյիշեն…
ան որ ՀՀԿ-ից գոհ չէ, թող իր քուէն տայ «Ելկ»-ին, ու վերջ
basta
աւելորդ տեղը զիրար մի ծեծէք, եւայլն.
ամօթ է, յետամնաց երկիրներում տեղի կ’ունենան այդպիսի բաներ