Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդը» կոալիցիայում կլինի միայն իրական իշխանություն լինելու պարագայում. ՀՎԿ

Մարտ 18,2017 17:48

Ի պատասխան լրատվամիջոցների հարցադրումների տեղեկացնում ենք, որ ՕՐՕ դաշինքի, այլ քաղաքական ուժերի և անհատների  առաջարկությունները` հետընտրական կոալիցիաների ձևաչափի մասին արդիական կլինի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո միայն, երբ պարզ կլինի, թե որ ուժերը կհայտնվեն խորհրդարանում:

«Հայկական վերածնունդը» բազմիցս հայտարարել է իր դիրքորոշումը  Հայաստանում իշխանության որակի  և բովանդակության մեջ փոփոխություններ կատարելու մասին, դրա առհավատչյան նաև մեր նախընտրական կարգախոսն է` «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի»:

Ինչ վերաբերվում է հետընտրական կոալիցիաներ կազմելուն, ապա ինչպես և նախկինում, այժմ ևս  հայտարարում ենք, որ «Հայկական վերածնունդը» որևիցե ձևաչափով, որևիցե կոալիցիայում կլինի միայն իրական իշխանություն լինելու, որոշումների կայացման վրա իրական ացդեցություն ունենալու պարագայում: Այո, մենք հայտարարում ենք, որ պայքարում ենք իրական իշխանության համար, մեր բազմաթիվ մրցունակ ծրագրերն իրականություն դարձնելու համար, որը Հայաստանում կբերի իրական  և լուսավոր փոփոխություններ: Մենք հայտարարում ենք, որ անելու ենք ամեն հնարավորը հենց «Հայկական վերածնուդ» կուսակցության  շուրջ կոալիցիա ձևավորելու փաստն իրականություն դարձնելու համար:

Մեր մոտեցումը շատ պարզ է` կամ դառնում ենք որոշում կայացնող քաղաքական ուժերից, կամ դառնում ենք ուժ` առանց որի որոշում չի կայացվում: Ահա հենց սա է ապագա և հնարավոր կոալիցիայի մեր բանաձևը:

ՀՎԿ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031