Երբեք և ոչ մի հարցում մի՛ շահարկեք Եռաբլուրը, ոչ մի հարցում: Այսպես արձագանքեց Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու նախաձեռնության մասին լրագրողների հարցին ի պատասխան:
Արթուր Սարգսյանի մտերիմները հանդես են եկել նախաձեռնությամբ՝ պահանջելով կազմակերպել «պատվավոր հուղարկավորություն» և նրա աճյունը հողին հանձնել Եռաբլուր պանթեոնի տարածքում:
Այս նախաձեռնության առթիվ մեկնաբանություն խնդրեցին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանից, որը մասնավորապես ասաց. «Ցավով ենք ընդունել Արթուր Սարգսյանի մահվան լուրը: Ցավակցում ենք հարազատներին և բարեկամներին: Արթուր Սարգսյանի հուղարկավորման արարողությունը պետք է կազմակերպել հայ մարդուն արժանի կերպով, մենք էլ պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում չշահարկել Արթուր Սարգսյանի հուղարկավորության գործընթացը:
Եռաբլուր զինվորական պանթեոնը տեղ ու դեր ունի մեր ու մեր ժողովրդի կյանքում, նրա ներկայում ու ապագայում։ Երբեք և ոչ մի հարցում մի՛ շահարկեք Եռաբլուրը, ոչ մի հարցում, լսու՞մ եք։ Կոչ ենք անում հարգել հանգուցյալի հիշատակը և հանգիստ թողնել Եռաբլուրն ու նրա նշանակությունը»:
Եռաբլուրում հուղարկաւորելը բաւարար չէ,
այսպիսի Ազգային Հերոսի, այսպիսի Մարդու համար՝
պէտք որ այդ գերեզմանատան մուտքին, Անդրանիկ Զօրավարի աճիւնները տեղափոխել, եւ անոր տեղ հանգչեցնել ողբացեալ Արթուր Սարգսյանը
արդէն ո՞վ է որ, այդ Անդրանիկը…
(լրջորէն, մի հատ այդ ջահել ցուցարարներին հարց տուէք,
թող բացատրեն նայինք, թէ ճիշդ ո՞վ է նա… ճիշտ ի՞նչ է կատարել կեանքում… )