Արցախյան պատերազմի հրամանատար Վահան Բադասյանը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում ընտրել ցանկացածին, միայն ոչ հանրապետականներին: Ազատամարտիկի համոզմամբ` թե՛ բանակի թուլացման, թե՛ երկրի տնտեսական հետընթացի, թե՛ դիվանագիտական բացթողումների պատասխանատուն նախկին ու ներկա իշխանություններն են:
Սահմանադրական փոփոխությունները Վահան Բադասյանը համարում է կեղծիք և դավադրություն: Մեր երկիրը, ազատամարտիկի փաստարկներով, լիուլի ունի բոլոր ռեսուրսները` տարածաշրջանում առաջատար լինելու և հզոր բանակ ունենալու համար: Մինչդեռ` միլիոնավոր դոլարներ թալանած իշխանությունները ոչ միայն չեն ցանկացել այս տարիներին ի պետս օգտագործել այդ միջոցները,այլ հասարակությունից կողոպտված գումարներն այսօր, ընտրակաշառքի ձևով, բաժանում են ու նոր խոստումներ տալիս:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ