Ուշադրություն
Մարտի 19-ի գիշերը հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում է ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, ճանապարհներին` մերկասառույց:
Հանրապետության տարածքում`
Մարտի 19-ի գիշերը, 21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:
19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարդացեք նաև
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-20-ին կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 19-ի գիշերը, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:
Մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ