Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշում ենք կայացրել. հիմա երեք ամիս հետո ինչո՞ւ եք այդ հարցը բարձրացնում. վարչապետը` 1000-ական դրամ պահումների մասին. armlur.am

Մարտ 18,2017 13:58

Դիլիջանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ժամանակ մեկը հետաքրքրվեց 1000-ական դրամ պահումներից, որն արվում է  ԶՈւ-ում հաշմանդամ դարձած կամ մահացած անձանց ընտանիքներին օգնելու համար և հետաքրքրվեց, թե արդյոք արդարացվա՞ծ է, որ և՛ 60 հազար աշխատավարձ ստացողը, և՛ 200 հազարական ստացողները պետք է ստանան 1000 դրամ այն դեպքում, որ դա կարող է լինել մեկի տրանսպորտի գումարը, մյուսի դեղի գումարը: Նա հետաքրքրվեց, թե որքանով է դա արդարացված:

«Գիտեք ինչ, հարազատ, մենք այդ հարցն այնքան ենք քննարկել: Իդեալական լուծում չի լինելու», – նշեց Կարեն Կարապետյանը: «Ես պատրաստ եմ 5000 վճարել»,– արձագանքեց հարց տվող աղջիկը: «Վճարե’ք, որևէ մեկը ձեզ չի սահմանափակելու, բայց մեր ազգը շատ ունիկալ ազգ է, մեկ-մեկ շատ բարդ: Քննարկել ենք, կռիվ ենք արել, բայց որոշում ենք կայացրել: Հիմա երեք ամիս հետո ինչո՞ւ եք այդ հարցը բարձրացնում: Դա Ձեզ ամենահուզող հա՞րցն է», – արձագանքեց վարչապետը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031