Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը քարոզարշավի շրջանակներում գնացել է Դիլիջան: Նա նախ ներողություն խնդրեց ուշացման համար, և ասաց, որ ուրախ է գտնվել այս «ֆանտաստիկ սիրուն» քաղաքում. «Ուզում եմ ձեզ հետ խորհրդակցել, թե ինչպես ենք այս քաղաքի ներուժն օգտագործելու»:
Մի մարդ ասաց, որ մի քանի օր առաջ նամակ է գրել վարչապետին, որ ուզում է հանդիպել ու ազատամարտիկների վերաբերյալ մի քանի հարց քննարկել նրա հետ, բայց վստահ չէ՝ իր դիմումը հասե՞լ է վարչապետին, թե՞ ոչ: Նա սպառնաց, որ ինքն ու իր ընտանիքի պատրաստվում են գնալ Հայաստանից:
«Դու հիասթափված ես, նեղված ես, դու այդ քո տրամադրությունը բոլորի վրա մի տարածի, հարցդ կոռեկտ ձևակերպի, ու մի սպառնա՝ երկրից գնալով»,- ի պատասխան ասաց վարչապետը:
Անի ՔԵՇԻՇՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում